ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական պայմանավորվածությունները կանխելու համար
ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի թույլ չտան Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը քաղաքական պայմանավորվածությունների միջոցով ավարտելու համար։ Այս մասին «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ մենք ականատես ենք արևմտյան իսթեբլիշմենթի դասական երկակի ստանդարտների և կեղծավորության դրսևորմանը: Հանրային աջակցություն հայտնելով Կիևի ռեժիմին, ՆԱՏՕ-ի երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով գործողության ավարտը»,-ասել է նախարարը։
«Լեհաստանով և ՆԱՏՕ-ի այլ երկրներով անվերջ հոսքով տարատեսակ զենքեր են ուղարկվում Ուկրաինա: Այս ամենն արվում է «ներխուժման դեմ պայքարի» պատրվակով, բայց իրականում ԱՄՆ-ն և Եվրամիությունը մտադիր են «մինչև վերջին ուկրաինացին» կռվել Ռուսաստանի դեմ, և նրանք բացարձակ անտարբեր են Ուկրաինայի՝ որպես միջազգային հարաբերությունների անկախ սուբյեկտի ճակատագրի նկատմամբ»,-հավելել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է ուշքի գան և դադարեցնեն զենք ու զինամթերք մատակարարել Կիևին, եթե իսկապես շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի զինուժերը գնդակոծել են ՌԴ-ի Բրյանսկի շրջանի սահմանային անցակետը
- Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը Լվովից վերադարձել է Կիև
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինային ԱՄՆ-ից և ԵՄ-ից մատակարարված խոշոր խմբաքանակի զենքի ոչնչացման մասին
- Ուկրաինան ԱՄՆ-ից ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրում
- Ուկրաինայի 120 քաղաքացի դիմել է ՀՀ Միգրացիոն ծառայություն` փախստականի կարգավիճակ ստանալու համար
- Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով
- Ռուսաստանը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ-ի 141 ինքնաթիռ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան