
Ռուսաստանը հանում է Հայաստան այցելելու հետ կապված սահմանփակումները
Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը որոշել է մայիսի 16-ից հանել մի շարք երկրների այցելությունների հետ կապված սահմանափակումները։
Ռուսաստանցիների համար հանվում են Հայաստան, Ղրղզստան, Լուգանսկ, Դոնեցկ այցելությունների համար գործող սահմանափակումները։ Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը։
Հանվում են նաև Հայստանի ու Ղրղզստանի քաղաքացիների համար նախատեսված սահմանափակումները, դրանք վերաբերում են նաև ռուս-վրացական սահմանով այցելություններին։ Որոշումը կայացվել է հաշվի առնելով համաճարակի կայուն վիճակը։