Վանեցյան. Թուրքիան չի ասում, որ առանց նախապայմանների պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները
«Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն մենք որևէ կերպ դեմ չենք, և ասում ենք, որ դա չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության, պատմական պահանջների ոտնահարման, ի հաշիվ Արցախի ու հայ ժողովրդի»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կւոսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
Նա ներկայացրեց Թուրքիայից եկող ազդակները, օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանին անցակետի անունը պետք է կրի Թալեաթ փաշայի անունը, այս տարի առաջին անգամ Ստամբուլում արգելեցին ապրիլի 24-ին երթ անցկացել, Գարո Փալյանը, որ առաջարկեց Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ շրջանառել, Էրսողանի մակարդակով անվանվեց դավաճան, նրա նկատմամբ սկսեցին հետապնդումներ։
«Էլ չեմ խոսում, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի կողմ էր հանդիսանում, պաշտպանում էր Ադրբեջանին, տրամադրում էր ռազմական, դիվանագիտական օգնություն, իր տարածքով վարձկաններ էր ուղարկում Արցախ։ Թուրքիան որևէ կերպ չի փորձում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Նաև հիշեցնեմ, որ Ուրուգվայում Թուրքիայի դեսպանության բացման ժամանակ բողոքի ակցիա իրականացնող հայերին ցույց տվեց գորշ գայլերի հայտնի նշանը։ Թե ովքեր են գորշ գայլերն ու ինչ գործունեություն են ծավալում, բոլորս գիտենք։ Թուրքիան չի ասում, որ առանց նախապայմանների պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները։ Եթե իսկապես Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման, թող բացի իր կողմից միակողմանկի փակված սահմանները»,-ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով, Հայաստանը չպետք է գնա միակողմանի զիջումներով բանակցությունների։
Ի՞նչպես կբանակցի ընդդիմությունը հնարավարո իշխանափոխությունից հետո, հարցրեցին լրագրողները։
«Չենք հրահրելու պատերազմ, բայց և պատերազմի սպառնալիքի ներքո գլուխներս կախ չենք գնալու միակողմանի զիջումների։ Պետք է շարունակել աշխատել հայանպաստ դիրքերից»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Լավ ապրելու խոստում տված իշխանության օրոք թանկացել են գազը, հոսանքը, սնունդը, բարձրացել է միայն չինովնիկների աշխատավարձը
- Արթուր Վանեցյանը՝ իշխանություններին ու ուժային կառույցներին. Արդեն ուշ է
- Արթուր Վանեցյան. Սկսում ենք պայքարի վճռական փուլը, վաղը ժամը 15։30-ին Ազատության հրապարակում եղեք