Հայաստանի թուրքացմանը դիմադրելու համար անհրաժեշտ է բոլոր ուժերը համախմբել ու հեռացնել կապիտուլիանտին. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Հայաստանում ու Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը «խաղաղություն դարաշրջան» անհեթեթ արտահայտությամբ քողարկելու դեպքում չեն երևում այն սպառնալիքները, որոնք այսօր կախված են Հայաստանի վրա (ներառյալ Արցախը)։ Ես, իմ գործընկերները արդեն ավելի քան երեք տարի է՝ բարձրաձայնում ենք դրանք։
Այս տեսանկյունից այսօրվա իրավիճակը շատ նման է 1920 թ. և դրան հաջորդած տարիների իրադրությանը։ Ու տեղին է մեջբերել այդ շրջանի պետական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետևյալ նկարագրությունը, որը նույնպես պայքարում էր «կեղծ խաղաղասիրության» և Ադրբեջանին Արցախն ու Սյունիքը հանձնելու դեմ.
«...Թե սուտ և թե ճիշտ բոլոր խոսքերը մի կողմ դնելով և առաջնորդվելով ներկա փաստական դրությունով՝ պիտի եզրակացնել, որ Ադրբեջանը բնավ հաշվի չի առնում հային և Հայաստանի կենսական շահերը, որ այն կուզի Հայաստանը ծառայեցնել իբր դիակ Ադրբեջանի սնուցման, պաշտպանության և պանթուրանիզմի ծրագիրների համար։
Եթե սա այսպես է, որքան լինի Ադրբեջանի օգտին, ի վնաս Հայաստանի է, և հայ ժողովուրդը, եթե իրոք դիակ չէ, չի կարող հանդուրժել։ Հայ ժողովուրդը դեռ մեռած չէ. և այսօրվա բոլոր եղբայրական խոսքերը, խաղաղությամբ վեճը լուծելու կանչերը դատարկ են, որքան չէ փոխված իրական գոյավիճակը...»։
Սա է իրադրությունը նաև այսօր ու հենց այս իրադրությունը հանրության լայն շերտերին հասցնելու ու դե ֆակտո թուրքամետ իշխանությանը հեռացնելու համար ես ու իմ ընկերները լինելու ենք վաղվա՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակի մեծ հանրահավաքին։ Հայաստանի թուրքացմանը դիմադրելու համար անհրաժեշտ է բոլոր ուժերը համախմբել ու հեռացնել կապիտուլիանտին։
Ուրախ կլինեմ այնտեղ տեսնել իմ ընթերցողներին, բոլոր նրանց, ում համար հավերժական Հայաստանում ապրելը արժեք է»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իրոք արժեք է Հայաստանն ու Արցախը, ապա սկսեք ինքներդ ձեր նախաձեռնությունը․ Վարուժան Գեղամյան
- Այս իշխանությունների համար Հայոց ցեղասպանության հարցը վաղուց փակված է. Վարուժան Գեղամյան
- Կապիտուլիացիոն ապագայի դրվագներից. Վարուժան Գեղամյան
- Բացվելու է սպառնալիքների նոր դարաշրջանը. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան