Կինը շաբաթական 30 բանան է կերել և նիհարել 38 կիլոգրամով
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի 32-ամյա բնակչուհի Քեթի Բրենեմանը 38 կիլոգրամով նիհարել է մրգային դիետայի շնորհիվ, որը պահանջում է շաբաթական ավելի քան 30 բանան ուտել: Այս մասին գրում է Daily Mirror-ը։
Ըստ ամերիկուհու՝ նիհարելուց առաջ նա կերել է տնական ծանր սնունդ, կենդանական ծագման մթերքներ և կիսաֆաբրիկատներ։ Նրա առավելագույն քաշն այն ժամանակ հասնում էր 101 կիլոգրամի։
2014 թվականին Բրենեմանը որոշել է բուսակեր դառնալ: Նա հույս ուներ, որ դա կօգնի իրեն նիհարել, բայց չտեսավ այն արդյունքը, որին նա ձգտում էր: Այնուհետև կինը փորձել է մրգային դիետա, որը պահանջում է ուտել հիմնականում հում մրգեր, ինչպես նաև մի քանի բանջարեղեն, ընկույզ: Այս անգամ նա սկսել է արագ նիհարել և ի վերջո քաշը հասել է 63,5 կիլոգրամի։
Այժմ Բրենեմանը նախաճաշին և ճաշին ուտում է հում մրգե, խմում է հյութ, իսկ ընթրիքին՝ աղցան կամ բուսական կերակուր: Ամեն շաբաթ նա օգտագործում է հինգ փունջ բանան, մեկ տուփ մանգո, մեկ տուփ արմավ և երեք ձմերուկ: Սննդարար նյութերի պակասը փոխհատուցելու համար նա պետք է սննդային հավելումներ ընդունի B12 վիտամինով և DHA /DHEA ջրիմուռներից: Ձմռանը նա լրացուցիչ վիտամին D է խմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան