Անահիտ Բախշյան. «Երևանի քաղաքապետի անատամ ու ձևական հանձնարարականի մասին»
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետի հանձնարարականի վերաբերյալ:
«Երևանի քաղաքապետի աշխատանքային խորհրդակցությունների արձանագրության 136-րդ հսկողականի վերաբերյալ այսօր զեկուցվեց, որ քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների տնօրենների ապօրինի հրամաններով ազատված աշխատակիցների դատական կարգով նախկին աշխատանքում վերականգնվելու հետ կապված դատավճիռների արդյունքում կազմակերպություններին վնաս պատճառած անձինք վերականգնել են գումարները, սակայն ոչ զեկուցողը պարզաբանեց, ոչ՝ քաղաքապետը հարցրեց այն մասին , թե դատավճռով վերականգնված աշխատակիցների պարապուրդի գումարը, որը վճարվում է տվյալ կազմակերպության աշխատավարձի ֆոնդից, ինչպե՞ս կարող է վերականգնել կազմակերպության տնօրենը և երկրորդ՝ ո՞ր կազմակերպությունների տնօրենների ապօրինի հրամանների պատճառով է վնաս հասցվել կազմակերպությանը: Քաղաքապետի կողմից հանձնարարվեց նկատողություն հայտարարել այն տնօրեններին, ում ապօրինի հրամանի պատճառով վնաս է հասցվել կազմակերպության պետբյուջեով հատկացված ֆոնդին:
Խնդրում եմ տրամադրել տեղեկանք այն կազմակերպությունների տնօրենների մասին, ում ապօրինի հրամանների պատճառով վնաս է հասցվել կազմակերպությանը, այդ տնօրենների կողմից վերականգնված գումարների աղբյուրի և չափի, ինչպես նաև նկատողության արժանացած տնօրենների մասին»,-ասված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան