Հնդկաստանում հարսնացուն ամուսնացել է իր ազգականի հետ այն բանից հետո, երբ փեսացուն ուշացել է հարսանիքից
Հնդկաստանում կինն իր հարսանիքի օրն ամուսնացել է մեկ այլ տղամարդու հետ, քանի որ նրա փեսացուն ուշացել է արարողությունից: Այս մասին հայտնում է India Today-ը։
Իրադարձությունները տեղի են ունեցել Մահարաշտրա նահանգի Բուլդհանա շրջանի Մալկապուր Պանգրա գյուղում։
Հարսանիքը պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին, իսկ արարողությունը մանդապայում (տաճարում)՝ ժամը 16.00-ին։ Ծրագրերը փոխվեցին այն բանից հետո, երբ փեսան չորս ժամ ուշացավ միջոցառումից և արարողությանը եկավ միայն ժամը 20.00-ին: Հարսնացուի մայրը պատմել է, որ փեսան, ի թիվս այլ բաների, հարբած է եղել և ծեծկռտուք է սկսել ընկերների հետ։
Հարսնացուի հայրը կտրականապես հրաժարվել է այդ ամուսնությունից և նույն օրը որոշել է իր դստերն ամուսնացնել մեկ այլ տղամարդու՝ իրենց ընտանիքի բարեկամի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին