Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել է Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին՝ նրան Վիեննայի կոնվենցիայով ամրագրված ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի մասին հիշեցնելու համար։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այն բանից հետո, երբ Գերմանիայի ԱԳՆ-ն այսօր Բեռլինում կանչեց մեր դեսպանին իրավապաշտպան Օսման Քավալայի գործով, Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցը 17:30-ին ԱԳՆ է կանչվել։ Փոխնախարարը և ԵՄ հարցերով տնօրեն Ֆարուք Քայմաքչին Դեսպան Շուլցին հայտնել են, որ մենք դատապարտում ենք Բեռլինում մեր դեսպանի կանչը ԳԴՀ-ի Արտաքին գործերի նախարարություն: Դեսպան Շուլցին հայտնել են, որ դատավճիռը կայացրել է անկախ թուրքական դատական մարմնի կողմից, և այն չի կարող վիճարկվել որևէ հաստատության, իշխանության կամ երկրի կողմից»,-ասել է աղբյուրը և հավելել. «Դեսպանին հիշեցվել է նաև Վիեննայի կոնվենցիայում ամրագրված ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը»։
Բացի այդ, դիվանագետին տեղեկացրել են, որ Թուրքիան իրավական պետություն է, որը տեղյակ է իր միջազգային պարտավորություններին։
«Մենք մերժում ենք նրանց, ովքեր փորձում են միջամտել Թուրքիայի դատական համակարգին և քաղաքականությանը»,-հավելել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Արդադարադատության ծաղր. Amnesty-ին Օսման Քավալային ցմահ ազատազրկելու մասին
- Մենք չենք ճանաչում Քավալայի,Դեմիրթաշի, սրա, նրա հետ կապված ԵՄ որոշումները․ Էրդողան
- Եվրախորհուրդը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքների պաշտպան Քավալայի պատճառով
- Էրդողանը գոհ է. Քավալային ազատելու կոչ անող դեսպանները նոր հայտարարություն են արել
- ԱՄՆ-ը պետդեպի խիստ կոչը Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին