Վրաստանի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ի հաջորդ կանգառը Վրաստանն է
Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին որևէ խոչընդոտ չկա: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ելույթի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
«Եթե ՆԱՏՕ-ն հաջորդ կանգառն ունենա, դա կլինի Վրաստանը: Մեր և դաշինքի միջև ոչ մի խոչընդոտ չկա»,- հայտարարել է Խիդաշելին
Թինաթին Խիդաշելին անդրադարձել է դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ այն հայտարարությանը, թե ՆԱՏՕ-ն մինչև Վարշավայում 2016 թվականի հուլիսին կայանալիք գագաթնաժողովը Վրաստանի հետ քաղաքական և գործնական համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցներ կպատրաստի:
Վրաստանի պաշտպանության նախարարը, այս հայտարարությունը համեմատելով նախկինում հնչած հայտարարությունների հետ, նշել է, որ առկա է որոշակի առաջընթաց:
Նրա խոսքով՝ Վրաստանը հսկայական քայլ է արել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան