Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Թուրքիան Հունաստանին ծանուցել է, որ հրաժարվում է մասնակցել այդ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ Անկարայի դեմ «անընդունելի հայտարարությունների» պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հաղորդել է NTV-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Tiger Meet զորավարժությունների տեխնիկական կանոնակարգը պատրաստելիս Հունաստանը լրացումներ է կատարել, որոնք ուղղված են Թուրքիայի դեմ և «շահարկում են» նրանց միջև եղած Էգեյան ծովում օդային տարածքի սահմանների հետ կապված տարակարծությունը։
«Կապված այն հանգամանքի հետ, որ հունական կողմը հրաժարվում է փաստաթղթից բացառել արված փոփոխությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին, Թուրքիայի ռազմաօդային ուժերը որոշել են հրաժարվել զորավարժություններին մասնակցելուց»,-նշում է NTV-ն։ Թուրքական կողմի որոշման մասին Հունաստանը տեղեկացվել է ապրիլի 22-ին։
Tiger Meet զորավարժությունները նախատեսվում են անցկացնել Հունաստանում մայիսի 9-ից 20-ը։ Թուրքիայից դրանց պետք է մասնակցեին երկրի արևմուտքում գտնվող Բալիկեշիր քաղաքի Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարության բազայում տեղակայված F-16 կործանիչները։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական պայմանավորվածությունները կանխելու համար
- Թուրքիան Հունաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան