Հասարակություն 10:00 30/04/2022 Հայաստան

Անհարմար հարցեր ակնաբույժին

Շատ հաճախ ակնհայտ թվացող բաները համառորեն չնկատելու ենք տալիս. օրինակ՝ հենց չտեսնելը։ Որպես կանոն մարդիկ ուշ են հասկանում, որ ունեն տեսողության խնդիր ու այն խորանում է բավականին, նոր են դիմում բժշկի։ Ինչո՞ւ է այսպես, թերևս մի քիչ անհարմար հարց է, բայց մենք անհարմար հարցերը մասնագետներին ուղղելու հարցում արդեն վարպետացել ենք։ Հեռատեսները ունե՞ն այնքան  լավ տեսողություն, որ հեռուն լա՞վ են տեսնում, ճի՞շտ է, որ ծննդաբերության  ժամանակ այդ վիրահատության արդյունքը կորելու է, դրա համար կա տարածված կարծիք՝ ծննդաբերությունից հետո անել այդ վիրահատությունը։ Ճի՞շտ է, որ քնելուց առաջ մութ սենյակում չի կարելի նայել էկրանններին. այս և այլ հարցեր ուղղել ենք ակնաբույժ Սյուզաննա Ղազարյանին։

-Որպես կանոն մարդիկ ուշ են հասկանում, որ ունեն տեսողության խնդիր ու այն խորանում է բավականին, նոր են դիմում բժշկի. ինչպե՞ս հասկանալ, որ ունես տեսողության խնդիր, ինչո՞ւ են ուշ նկատում բառի բուն իմաստով ակնհայտը։
-Ցանկալի է ակնաբույժի դիմել  տարին մեկ անգամ՝ պրոֆիլակտիկ ստուգվելու նպատակով՝ նույնիսկ գանգատներ չունենալու պարագայում, որովհետև կան հիվանդություներ, օրինակ՝ գլաուկոման, որ նույնիսկ երկրորդ, երրորդ փուլում  չունենալով ազդակներ՝  կարող է հանգեցնել  փոփոխությունների՝ ընդհուպ կուրության։ Համացանցում կան բազմաթիվ մեթոդներ, որոնց միջոցով կարելի է տանը ստուգել սեփական տեսողությունը։ Հաճախ ուշ են նկատում նաև, որովհետև մի աչքն է սկսկում վատ տեսնել, մյուսը՝ լավ, այդպիսով իր վրա վերցնելով բեռը՝ բալանսի մեջ պահելով, կամ որովհետև տեսողության վատացումը լինում է աստիճանաբար։

-Կարճատեսություն, հեռատեսություն, ի՞նչ են սրանք, ինչո՞վ են տարբեր, համարվո՞ւմ են հիվանդություն, կարո՞ղ են բերել կուրության։
-Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթները բեկվում են ոչ թե ցանցենու վրա, այլ ցանցենուց առաջ, իսկ հեռատեսության դեպքում բեկվում են ցանցենուց հետ։Կարճատեսությունն ու հեռատեսությունը համարվում են աչքի դիֆրակցիայի թերություն, որպես այդպիսին չեն համարվում հիվանդություն, բայց կարող են հանգեցնել ծանր հետևանքների։ Օրինակ՝ բարձր կարճատեսության դեպքում կարող են զարգանալ ցանցաթաղանթի որոշակի խնդիրներ՝ մինչև ցանցաթաղանթի  շերտազատում, որը կարող է բերել ընդհուպ կուրության։ Իսկ հեռատեսությունը չկարգավորելու դեպքում կարող է հանգեցնել շլության կամ ծույլ աչքի սինդրոմի։ Կարճատեսություն ունեցողները վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները, հեռատեսություն ունեցողները վատ են տեսնում թե հեռուն, թե մոտիկը։

-Եթե տարիքի հետ բոլորի մոտ զարգանում է հեռատեսություն, հնարավո՞ր է կարճատեսները դառնան կատարյալ տեսնողներ տարիքի հետ։
-Հեռատեսության ցածր աստիճանի դեպքերում՝ երիտասարդները լարելով թարթչային մկանները մեծացնում են ոսպնյակի կորությունը, որի շնորհիվ էլ մեծանում է նրա բեկող հատկությունը և նպաստում է լավ տեսողությանը։ 40 տարեկանից հետո այդ հատկությունը թուլանում է, զարգանում է տարիքային հեռատեսություն՝ ռեսբիոպիա։ Կախված կարճատեսության աստիճանից որոշակի տարիքում կարիք չի լինում մոտ հեռավորության համար ակնոց կրել։ Սակայն այդ տեսողությունն արդեն կատարյալ համարել չենք կարող, քանի որ ոսպնյակում առաջանում են արդեն տարիքային փոփոխություններ։

-Կարո՞ղ է շատ գիրք կարդալը, հեռուստացույց դիտելը բերել օպտիկական անոմալիայի։
-Շատ գիրք կարդալը, հեռուստացույց դիտելը, պլանշետներով, սմարթֆոններով զբաղվելը կարող  են հանգեցնել տեսողության որոշակի խնդիրների, որոնք հիմնակնում կապված են թարթչային մկանների գերլարվածության հետ, որի պատճառով էլ կարող են առաջանալ գլխացավեր  ու տեսողության վատացում։ Երկարատև ցանկացած տեսողական աշխատանք կատարելիս հնարավոր է առաջանա նաև չոր աչքի համախտանիշ, քանի որ երկարատև աշխատանքի ժամանակ մենք երկուսից երեք անգամ քիչ ենք թարթում աչքերը։ Չոր աչքի համախտանիշի ժամանակ հնարավոր է աչքում բազամաթիվ խնդիրների առաջացում՝ բորբոքային հիվանդություններից ընդհուպ մինչև խոց, որը կարող է բերել անդառնալի հետևանքների։

-Բջջային հեռախոսների ազդեցությունը տեսողության վրա։ Ճի՞շտ է, որ քնելուց առաջ մութ սենյակում չի կարելի նայել էկրանններին պլանշետների։
-Իրականում ժամանակակից գաջեթներում ճառագայթման չափը նորմայի սահմաններում է համարվում, ընդունված է կարծել, որայն  չի կարող վնասել տեսողությանը, եթե պահվում են օգտագործման կանոնները։ Նշեմ դրանցից մի քանիսը՝ ցանկալի է օգտվել հնարավորինս մեծ էկրանով գաջեթներից, քանի որ ինչքան փոքր է էկրանը, այնքան շատ է պետք լարել աչքերը։ Եթե դրսի լուսավորվածության պայմաններում էկրանի լուսավորությունը պիտի լինի լրիվ, սենյակային լույսի տակ պիտի կրճատել 2/3-րդ-ով։ Պետք է էկրանը  պահել աչքերից մոտ 33 սմ հեռավորության վրա։ Անհրաժեշտ է հանգստանալ յուրաքնաչյուր 30 րոպեն մեկ։ Կա կարծիք, որ էկրանների կապույտ լույսը, որն ավելի ինտենսիվ է դառնում մութ պայմաններում, կարող է առաջացնել մի շարք խնդիրների՝ օրինակ ցանցենու դեղին բծի վնասման։ Կա կարծիք, որ կարող է զարգացնել նաև կատարակտա։

-Ճի՞շտ է, որ աչքի խնդիրը կարող է գլխացավերի պատճառ լինել։
-Գլխացավերով կարող են ուղեկցվել մի շարք ակնաբանական խնդիրներ, մասնավորապես չկորեկցված կարճատեսությունն ու հեռատեսությունը, որի պատճառով առաջանում է տեսողական լարվածություն։ Բորբոքային խնդիրները կարող են բերել գլխացավերի, ինչպես  նաև  գլաուկոմայի սուր նոպան և այլն։

-Շլությունն ուղղե՞լի է։
-Շլությունն ուղղելի է՝ կախված առաջացման պատճառից։ Ուղղման մի քանի միջոցներ կան՝ օպտիկական կորեկցիան,ապարատային բուժումը, վիրահատական բուժումը և համեմատաբար նոր՝ բոտեքս բուժումը։

-Ի՞նչ կլինի, եթե երկար ժամանակ չգնաս ստուգման, բայց ունենաս կարճատեսություն կամ հեռատեսություն  ու չկրես ակնոց։
-Սա կարող է առաջ բերել տեսողական համակարգի սխալ ձևավորվում, որի պատճառով կարող է զարգանալ  շլություն և ծույլ աչքի սինդրոմ։ Դպրոցական տարիքում, քանի-որ կա տեսողական ծանրաբեռնվածություն, չշտկելու պարագայում կունենանք լարվածության գլխացավեր, տեսողության վատացում։ Չնայած 21 տարեկանում աչքի ձևավորումն արդեն ավարտված է, բայց ակնոց չկրելը կարող է բերել լարվածության, գլխացավերի, ինչպես նաև ընկնում է կյանքի որակը։

-Աչքի վիրահատությունը՝ կարճատեսության, հեռատեսության ուղղման, վախենալո՞ւ է։
-Ժամանակակից լազերային տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ այսօր հնարավոր է անցավ, կարճատև միջամտության արդյունքում ազատվել կարճատեությունից  և հեռատեսությունից։ Իհարկե, ինչպես ցանկացած միջամտություն, լազերային կորեկցիան նույնպես ունի ցուցումներ և հակացուցումներ։ Վիրահատությունն անցավ է, տևում է մի քանի րոպե և պացիենտը տուն  գնում արդեն իսկ լավ տեսողությամբ։

-Հղիությունն ազդո՞ւմ է տեսողության վրա։
-Հղիության ընթացքում օրգանիզմում տեղի  են ունենում հորմոնալ, իմուն և հեմոդինամիկ համակարգի փոփոխություններ, որոնց ընթացքում փոփոխությունների է ենթարկվում նաև աչքը։ Դա համարվում է դարձելի և վերականգնվում է լակտացիայի ավարտից հետո։

-Ո՞րն է աչքի հիվանդություններից ամենաբարդը, դժվար բուժվողը, անբուժելին։
-Հիվանդություններից որոշները բարդ են ու վտանգավոր, այնքանով, որ բերում են մասնակի և լրիվ կուրության։ Իրականում շատ հիվանդություններ հեշտ են բուժվում, եթե բժշկի դիմում են ժամանակին։ Կան մի շարք հիվանդություններ, եթե հայտնաբերվում են ուշացած, բուժումն այլևս անկարող է վերականգնել տեսողությունը։ Դրանցից են, օրինակ՝ գլաուկոման, բարձր աստիճանի բարդացած կարճատեսությունը, դիաբետիկ ռետինոպատիան, մակլոդեգեներացիան և այլն։ 

-Ինչպե՞ս ասել մարդուն, որ նրա տեսողությունը չի վերականգնվելու։
-Կարծում եմ՝ նման դեպքերում պետք է խորհրդակցել  հոգեբանի հետ և աշխատել համատեղ։

-Կատարակտը միայն տարեցների՞ մոտ հանդիպող հիվադություն է։
-Կատարակտան ոսպնյակի պղտորումն է, որի պատճառով տեսողությունն աստիճանաբար վատանում է. 90 տոկոս դեպքերում համարվում է տարիքային հիվանդություն, մյուս 10 տոկոս  դեպքերում կարող է զարգանալ օրինակ աչքի տրավմայից հետո, ռադիացիոն ճառագայթման պատճառով, օրգանիզմում հորմոնալ-իմուն հիվանդությունների արդյունքում, որոշակի դեղորայքների երկարատև օգտագործման հետևանքով։

-Հնարավո՞ր է աչքի փոխպատվաստում։ Ամբողջովին փոխարինել աչքը, ինչպես օրինակ երիկամը, սիրտը։
-Արդեն տասնամյակներ բավականին հաջող կատարվում է եղջրաթաղանթի փոխպատվաստում, սակայն ակնագնդի փոխպատվաստում, որը թույլ կտա պացիենտին տեսնել, դեռևս չի հաջողվել կատարել։

-Երեխաներին հե՞շտ եք համոզում կրել ակնոց։
-Երեխաների հետ պետք է հնարավորինս մտերմիկ զրուցել, մանրամասն ներկայացնել իրավիճակը, բացատրել ակնոց կրելու առավելությունները. զրույցի ստացվելու դեպքում նրանք շատ արագ համոզվում են և սիրով կրում են ակնոց, բացի այդ այսօր ակնոց կրելը դարձել է նորաձև և շատ հաճախ ձևով օպտիկական ակնոցների պես ակնոցներ են կրում նրանք, ովքեր չունեն տեսողության խնդիր։

-Ովքե՞ր են ամանաբարդ պացիենտները, ում հետ է դժվար աշխատելը։
-Ամենաբարդ  պացիենտները նրանք են, ովքեր ունեն խրոնիկական հիվանդություններ, որ պետք է գտնվեն մշտական հսկողության տակ, մշտական ստանան բուժում, պարբերաբար այցելեն բժշկին։ Որոշակի փուլում նրանք հիասթափվում են, դադարում են հաճախել բժշկի, բուժվել և վերադառնում են տեսողությունը կորցրած, հիվանդությունը բարդացրած  վիճակում։

-Լինզանե՞ր, թե՞ ակնոց։
-Իրականում ցանկալի է ունենալ երկուսն էլ, որովհետև երկուսն էլ ունեն օբյեկտիվորեն դրական ու բացասական կողմեր։ Ի տարբերություն լինզաների, օրինակ՝ ակնոց դնել-հանելը հատուկ խնամք ու գործողություններ չի պարտադրում, տեխնիկապես ավելի հեշտ է, լինզաներն էլ ունեն իրենց առավելությունները։ Օրինակ՝ ակնոցի պես չեն «կիսում» աշխարհը։  Եթե չկան հակացուցումներ, որովհետև որոշ հիվանդությունների առկայության դեպքում լինզաները կարող են հակացուցված լինել, զուտ կրողի ցանկությանն է մնում։

-Հայաստանում լա՞վ են կատարում կարճատեսության շտկման վիրահատումները։ Վստահե՞լ հայ բժիշկներին։
-Միանշանակ վստահել. մեր բժիշկները լավագույնն են, արտասահմանից են գալիս մեզ մոտ ակնաբուժական վիրահատությունների։ Այսօր Հայաստանում ակնաբուժական ծառայությունները կատարվում են գրեթե ամբողջ ծավալով, ներդրված են լազերային կորեկցիայի գրեթե բոլոր մեթոդները։

-Աչքի կիստա. Ի՞նչ է սա, ինչ պատճառով է առաջանում, կարո՞ղ է վերածվել քաղցկեղի։
-Կիստան խոռոչ է՝ լցված հեղուկով, որն առաջանում է հյուսվածքի բորբոքման հետևանքով։ Ըստ առաջացման մեխանիզմի տարբերվում են՝ բնածին, որն առաջանում շատ վաղ մանկական հասակում, տրավմատիկ, որն առաջանում է տրավմաների հետևանքով, կա գլաուկոմատոզ կիստա, դերմոիդ կիստա, որն առաջանում է աչքի մակերեսի վրա էպիթելյալ բջիջների կուտակումից, բորբոքային, որն էլ առաջանում է տարբեր բորբոքումների արդյունքում։ Բուժումը հիմնականում հակաբորբոքային է և վիրահատական։ Որպես կանոն՝ կիստան չի վերածվում քաղցկեցի, եթե հայտնաբերվում է ժամանակին և բուժվում։

-Ամենատարօրինակ դեպքը մասնագիտական գործունեության մեջ, որ բախվել եք, ապշել, որ կարող է լինել նման բան։
-Տարօրինակ դեպքերի հետ գրեթե ամեն օր բախվում ենք, բայց մասնագիտական գործունեությանս սկզբում մի բան էր պատահել, որ երբեք չեմ մոռանա։ Ուրեմն՝ դիմել էր միջին տարիքի մի կին՝ գլաուկոմայով։ Նշանակել էինք բուժում, 20-25 օր հետո եկել էր կրկնակի զննման, տեսանք, որ ոչ մի փոփոխություն չի եղել, բուժումը չէր օգնել։ Դեղաչափը փոխեցինք, բացատրեցինք նորից կարևորությունը սիստեմատիկ կաթեցնելու։ Անցավ  2 շաբաթ, եկավ՝ նորից ոչ մի արդյունք։ Սկսեցինք հետաքրքրվել՝ ո՞վ է կաթացնում, ինչպե՞ս։ Կինը բորբոքվեց, թե կաթացնում է ըստ գրվածի, հարևաններն էլ ներկա են լինում, թե ինչպես է ինքը ամեն օր կուլ տալիս այդ դառը,զզվելի դեղը։ Կուլ տալ բառի վրա բոլորս ցնցվեցինք, պարզվեց կինը լեզվի ծայրին էր կաթեցրել այսքան ժամանակ աչքի կաթիլները։





Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}