Այս պահին իմ ներգրավածությունը պատկերացնում եմ հանրային ոլորտում. Թաթոյան
«Ես խոսում եմ հանրային գործունեության մասին։ Խնդիրները՝ հանրային կարևոր գործունեություն է, որոնք վերաբերում է բոլորիս, կարծում եմ՝ սա այն կարևոր գործընթացի մաս է, այո, որ ես ինձ այս պահին պատկերացնում եմ»,- Սարյան պուրակում հրավիրած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, որ նշեցիք բացառապես սահմանափակվելու եք հանրային գործունեությամբ, այդուհանդերձ, թեմաները, որոնք շոշափում եք, բացառապես քաղաքական են, արդյո՞ք քաղաքականության մեջ չլինելով կկարողանաք ազդել քաղաքական գործընթացների վրա։
Նա նշեց, որ չի կարող որևէ բան բացառել իր ներգրավածության հետ կապված, բայց այս պահին իր ներգրավածությունն այսկերպ է պատկերացնում։
«Կգա որոշակի ժամանակ, հնարավոր է ես այլ որոշում կկայացնեմ, բայց այս պահին ես իմ ներգրավածությունը պատկերացնում եմ այսկերպ, կարծում եմ՝ ես այսկերպ կարող եմ արդյունավետ ազդել այն խնդիրների վրա, նաև օգնել հանրությանը, որպեսզի նրանք էլ պատկերացնեն իրականում ինչ վիճակ է, միասնական հասկանանք լուծումները որոնք են, որովհետև այս օրհասական հարցերը մեզանից յուրաքանչյուրին են վերաբերում»,- ասաց Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Չենք կարող մենք Ժողովրդավարոթյունը հակադրել անվտանգությանը
- Արման Թաթոյան. Հայաստանի լրջագույն մարտահրավերներից է հասարակության պառակտվածությունը
- Արման Թաթոյանը երկրի առաջ կանգնած մարտահրավերների շուրջ քննարկման է հրավիրում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները