Դուք գենետիկ տարական եք, մինչև 4-5 հոգով չհավաքվեք՝ միայնակ կնոջ վրա չեք կարող հարձակվել հա՞. Արմեն Գրիգորյանը՝ իշխանության կողմնակիցներին
«Սա առաջին դեպքը չէ, երբ տիկին Թովմասյանը հարձակման է ենթարկվում, բայց հուսով եմ, որ վերջինն է: Դուք հուզված եք, բայց ես հումորով եմ վերաբերում դրան, ասելով՝ է՞ս է ձեր արածը»,-ասուլիսում «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի տուն մուտք գործելու դեպքը գնահատեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Բանախոսն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմնակցի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա կոչ էր անում 4-5 հոգանոց խմբեր կազմել և հարձակվել ընդդիմադիրենր վրա:
«Դուք գենետիկ տարական եք, մինչև 4-5 հոգով չհավաքվեք՝ միայնակ կնոջ վրա չեք կարող հարձակվել հա՞»,-ասաց պրոդյուսերը:
Նա հայտարարեց, որ գործող իշխանություներին մի քանի օր է մնացել և նրանք ստիպված դիմում են նման նյարդային ջղաձգումների, բայց Անժելա Թովմասյանի տուն մուտք գործելու փորձի համար պատասխան են տալու իրական կյանքում, այլ ոչ թե ֆեյսբուքում:
«Ասե՞մ, թե ինչու քաղաքացիական պատերազմ և բախումներ չեն լինելու, որովհետև սա են իրենք, առավելագույնը 4-10 հոգով հարձակվեն մեկ հոգու վրա, շնագայլի հոգեբանությամբ»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները