Գևորգ Դանիելյան. Այ այսպիսի «մենիֆեստները» պետք է անհանգստացնեին քաղաքագիտություն ուսուցանելու սիրահար հնագույն գործիչներին
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, արձագանքելով Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքին, գրում է.
«Դե ինչ, այս տարվանից օրինչափորեն, բայց ոչ իրավաչափորեն որոշվեց, այսպես կոչված, շաբլոն ուղերձներում ջնջել «Կեցցե Արցախը» բառակապակցությունը, այն այլևս համահունչ չէ «երջանկության և խաղաղության դարաշրջանին»։ Գուցե ոմանց լիիրավ երջանկության համար Արցախը խոչընդոտ է ընկալվում, բայց այն իրականում չի ջնջվելու, հույս չունենաք, անկախ ձեր կարգավիճակից, ձեր սուբյեկտիվ կարծիքը Պետության քաղաքականության պաշտոնական ցուցիչ չէ։
Այ այսպիսի «մենիֆեստները» պետք է անհանգստացնեին քաղաքագիտություն ուսուցանելու սիրահար հնագույն գործիչներին, ոչ թե գիտնականների ու դիվանագետների սրտացավ հայտարարությունները ...»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Ուրիշ ինչպե՞ս Փաշինյանը պիտի հստակ ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին
- Փաշինյանը դիմել է հպարտ քաղաքացիներին. Երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք
- Արտաքին գործերի նախկին երեք նախարարներ միացել են Արցախի հարցով հայտարարությանը