Եվրոն հայտնվել է «ծուղակում»՝ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ նախաձեռնած պատժամիջոցների պատճառով
Ներկայիս մակրոտնտեսական միջավայրում եվրոն, ամենայն հավանականությամբ, մեծ հարված կстана ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության խստացման և Ռուսաստանի Դաշնության էներգակիրների ներմուծումից Եվրոպայի կախվածության պատճառով: Այդ մասին Il Giornale ամսագրի Inside Over պորտալում ասել է վերլուծաբան Անդրեա Մուրատորեն: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Այս պահին Վաշինգտոնը, իբր բարձր գնաճի ծախսերը տեղափոխում է աշխարհի այլ հատվածներ»,-նշել է իտալացի փորձագետը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն օգտվում է այն հանգամանքից, որ ԵՄ-ն միացել է հակառուսական պատժամիջոցներին և դիմել ֆինանսական ռիսկի։
«Այսպիսով, եվրոն հայտնվել է «ծուղակում»: Վաշինգտոնում դրամավարկային քաղաքականության խստացման պատճառով Եվրոն ստիպված է տանել գնաճը, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը չի կարող հետևել ճգնաժամի պատճառով ստեղծված իրավիճակին, քանի որ եվրոն թուլացել է որպես միջազգային առևտրի արժույթ»,-հավելել է Մուրատորեն։
Հեղինակը նշել է, որ Ռուսաստանը եվրոն չի օգտագործում որպես ԱՄՆ դոլարի այլընտրանք։
«Եվրոն դոլարի նկատմամբ հետին պլան է ընկել և թուլացրել ԵՄ տնտեսական հզորությունը»,-եզրափակել է նյութի հեղինակը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և Մարկ Ցուկերբերգի դեմ
- Հարութ Սասունյան. Թուրքիան շրջանցում է Արևմուտքի պատժամիջոցները՝ գրկաբաց ընդունելով ռուս օլիգարխներին
- Պատժամիջոցները կազդե՞ն ռուս կանանց կրծքերի չափերի վրա
- Վլադիմիր Պուտինի երկու չափահաս դուստրերի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել
- Պետդեպարտամենտը լուջ հետևանքներով է սպառնացել այն երկրներին, որոնք կշրջանցեն ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան