Թալիբների հետ Կատարի և Թուրքիայի բանակցությունները փակուղի են մտել
Կատարի և Թուրքիայի բանակցությունները Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական թալիբան շարժման ներկայացուցիչների հետ, Քաբուլի օդանավակայանի կառավարման վերաբերյալ, մտել են փակուղի։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ AFP-ի՝ տարաձայնություններն առաջին հերթին կապված են Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդրի հետ։ Քատարի լավատեղյակ դիվանագետներից մեկը գործակալությանը հայտնել է, որ թալիբների ներկայացուցիչներն այս հարցում «շատ պահանջկոտ» են։
Ինչպես պարզաբանել է աֆղանական աղբյուրը, թալիբները պնդում են, որ իրենք ապահովել մայրաքաղաքի օդանավակայանի անվտանգությունը, քանի որ «օտարերկրյա զորքերի կամ անվտանգության մասնագետների ներկայությունն իրենց տարածքում անընդունելի է «Աֆղանստանի իսլամական էմիրության» համար։ Մեկ այլ աղբյուր էլ պնդել է, որ Քաթարն ու Թուրքիան ցանկանում են «ձայնի իրավունք ունենալ» օդանավակայանի անվտանգության հարցում, քանի որ թալիբներին չեն վստահում։
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանի մայրաքաղաքում թալիբներին տեղափոխող մեքենա է պայթեցվել
- Թալիբները շնորհավորել են կանանց մարտի 8-ի կապակցությամբ
- Թալիբները պատրաստվում են աղջիկներին թույլատրել սովորել դպրոցներում
- Թալիբները կոչ են արել Ռուսաստանին և Ուկրաինային խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է