Իշխան Սաղաթելյան. Արձանագրել ենք, որ Նիկոլի օրակարգը մեր ժողովրդի հետ կապ չունի
«Մի շաբաթվա ընթացքում ամենակարևոր բանը, որ արձանագրել ենք, այն է, Նիկոլի քաղաքական գիծը, օրակարգը մեր ժողովրդի հետ կապ չունի։ Պայքարի արձագանքը շատ մեծ է».-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց՝ այս իշխանությունները մտածում են, որ Արցախն այլևս մարդկանց հետաքրքիր չէ։
«Սրանք մտածում են, որ մարդիկ հոգնել են, շատ արագ կարող են այդ հարցը լուծել։ Մարդիկ այլևս տեր չեն Արցախին»,-ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, մարզերում, Երևանում իրականացրած երթերի ընթացքում շատ քաղաքացիներ պատշգամբներից, մեքենաներից, փողոցում ողջունում են երթի մասնակիցներին։
«Այն այլևս դարձել է համաժողովրդական պայքար։ Մեր վստահությունը գալիս է մեր քաղաքացիներից ու նրանց արձագանքներից։ Մենք ամեն օր տեսնում ենք ու արձանագրում մեր քաղաքացիների պայքարի ոգին»,-ասաց Սաղաթելյանը՝ վստահություն հայտնելով, որ վաղվա հանրահավաքը բազմամարդ է լինելու։
Նա կոչ արեց քաղաքացիներին դուրս գալ փողոց, իջնել պատշգամբներից ու միանալ պայքարին։
«Ինչքան շուտ իջնեն, այնքան շուտ հարցը կլուծվի, ինչքան շատ լինենք, այնքան արագ ու անցնցում կլինի, այսօր մեր երկրի ապագան քաղաքացիների ձեռքում է, ոչ թե իմ կամ որևէ քաղաքական ուժի, առաջնորդի։ Հայ ժողովրդի ճակատագիրը հայ մարդու ձեռքում է, նա իր վճռական ոչը պետք է ասի այս իշխանությանը, ու ասելու է։ Այս օրերի ընթացքում մենք դա փաստել ենք»,-ասաց դաշնակցական գործիչն ու հիշեցրեց, որ վաղը ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կտրվի պայքարի վճռական փուլի մեկնարկը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը բացառում է «Նիկոլով կրկին ընտրությունների գնալու տարբերակը»
- Նոր իշխանությունը պետք խոսի Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բայց ոչ թե պետք է գնա և ասի՝ ձեզ ի՞նչ տամ, այլ պաշտպանի ժողովրդի շահերը. Սաղաթելյան
- Մեր ժողովուրդը հստակ մեսիջ է հղել՝ Նիկոլը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան