Երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում. Սաղաթելյանը՝ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
«Եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունն այդքան շատ մտածում են մեր երկրի անվտանգության մասին, ապա երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում։ Պետական դավաճանության հոդվածով հիմա կարող են ձերբակալել ու դրանով երկրին շատ օգտակար կլինեն»,- ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր ընդդիմության հավաքների վերաբերյալ ԱԱԾ-ի և ոստիկանության տարածած հայտարարություններին։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության և Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Շատ հետաքրքրիր են նաև Նիկոլին սպասարկող և օտարածին միջոցներով սնվող ուժերի երեկվանից սկսած վայնասունը՝ ինչո՞ւ ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը չեն կոտորում ընդդիմությանը։ Այսինքն, ակնհայտ է, որ ճնշելու և դրդելու են, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ապօրինի միջոցներով քայլեր ու գործողություններ իրականացնեն ընդդիմության և խաղաղ, անհնազանդության բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ», - ասաց ընդիմադիր քաղաքական գործիչը։
Իշխան Սաղաթելյանը զգուշացրեց՝ չգնան այդ քայլին. «Նիկոլն ամեն ինչ անելու է, որ իրենց ևս մասնակից դարձնի ապօրինություններին, իսկ այդ ուժերը, որոնք անընդհատ դրդում են ոստիկանությանը, շարունակելու են դրդել։ Նրանք պետք է տեղիք չտան դրան, մնան օրենքի և իրենց լիազորությունների շրջանակում։ Մեր սահմանադրական իրավունքն է դուրս գալ փողոց, մեր անհնազանդությունն ու խաղաղ բողոքի ակցիաներն իրականացնել։
Հասկանում եմ, որ իրենց շատ են ճնշելու, թող սադրանքի մաս չդառնան, հանուն մեր պետության, հանուն մեր երկրի ու հանուն իրենց ուսադիրների իրենք չպետք է դառնան Նիկոլի ու նրան սպասարկող խունտայի ձեռքին գործիք։ Եթե կգնան այդ ճանապարհով ու կկիսեն այս ամբողջ պատասխանատվությունը, դրա համար էլ հետո պատասխան կտան», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև հայտնեց, որ բազմաթիվ տեղեկություններ ունեն՝ խմբեր կան, որոնք դիմելու են սադրանքների, իրենց ներկայացնեն խմբավորումներ։
«Նման սադրանքներ փորձելու են անելու, բայց ամեն ինչ արդեն վերջացած է, չի անցնելու այդ սադրանքները։ Կոչ եմ անում ոստիկանությանն ու անվտանգությանը զբաղվել Նիկոլի շրջապատի սադրիչ խմբերով, որոնք արդեն կան ու գոյություն ունեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Արձանագրել ենք, որ Նիկոլի օրակարգը մեր ժողովրդի հետ կապ չունի
- Իշխան Սաղաթելյանը բացառում է «Նիկոլով կրկին ընտրությունների գնալու տարբերակը»
- Նոր իշխանությունը պետք խոսի Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բայց ոչ թե պետք է գնա և ասի՝ ձեզ ի՞նչ տամ, այլ պաշտպանի ժողովրդի շահերը. Սաղաթելյան
- Մեր ժողովուրդը հստակ մեսիջ է հղել՝ Նիկոլը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Դուրս արի փողոց, գործ ունենք անելու
- Սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է. Իշխան Սաղաթելյան
- Մայիսի 1-ից անցնում ենք համընդհանուր անհնազանդության բողոքի ակցիաների. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան