Լիդա Առուշանյան. Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, քաղաքացիական պատերազմ հրահրի
«Ինքը մի կետով չի դատվելու։ Պետք է ճանաչվի միջազգային մարդասպան, պետական դավաճան, հայրենադավ, թուրքերի հետ համագործակցող»,- այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Զոհվածի մայրը հայտարարեց՝ իր խոսքերի տերն է, փաստեր ունի, զոհված զինծառայողների ծնողներն էլ կօգնեն իրեն փաստահավաք գործում։
«Պետք է աշխարհի տարբեր երկրներից մենք լրագրողներ, մասնագետներ հրավիրենք, որպեսզի ցույց տանք, որ նա միջազգային հանցագործ է։ Ամեն ինչ արել է կանխամտածված։ Ես կորցնելու բան չունեմ, հանցագործներին պետք է դատել, ինչպես ասված է ռուսական հայտնի ֆիլմում «вор должен сидеть в тюрьме»: Ես իմ որդու, Արցախի իրավապաշտպանն եմ»,-ասաց Արցախի հերոսի մայրը։
Տիկին Լիդան Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերի վերաբերյալ իր վարկածն ունի։
«Զգուշացնում եմ՝ ինքը կարող է փախչել Բաքու, Ստամբուլ։ Կարող է կանչի իր եղբայրներին՝ Էրդողանին, Ալիևին, ասի, եղբայրներ, մեռնում եմ, եկեք օգնության։ Երրորդը՝ կարող է զորքը հանի, կամ էլ քաղաքացիական պատերազմ հրահրի էն զոմբիների ու մեր միջև։ Զգուշացեք ծնողներ, զգուշավեք, քաղաքացիներ։ Հանցագործն ամեն ինչ ընդունակ է։ Տառապանքս փորձ ունի, գիտեմ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները գլխավոր դատախազությունից, հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչն ասաց՝ գլխավոր դատախազը շատ փոքր է, ո՞վ է էդ տրյապկեն, որ ինձ բանավոր ցուցում տա.Զոհվածի ծնող
- Զոհված զինծառայողների ծնողների հորդորով Միսակ Ավետիսյանը դադարեցրեց հացադուլը
- Մխիթար Գալեյանի հայր. Լավ, ամեն զոհված հինգ բարեկամ, երեք ընկեր չունի՞, որ գան մեր կողքը կանգնեն, պայքարենք
- Զոհված զինծառայողներին ծնողներին տուժող ճանաչելու միջնորդությունը բավարարվել է
- Դուք մեր ծնողներն եք. Նվեր Կիրակոսյանն իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ծնողներին
- Ահազանգ. Դանակով զինված աղջիկը հարձակվել է զոհված Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա
- Ոստիկանները արգելում են ակցիային միացած զոհված զինծառայողների ծնողներին վրան տեղադրել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան