Կանադական արբանյակն առաջին անգամ տիեզերքից հայտնաբերել է կովերի արտանետած մեթան գազը
Կանադական ավիատիեզերական GHGSat ընկերությունն իր երեք արբանյակներից մեկը օգտագործել է գյուղատնտեսական ջերմոցային գազերի արտանետումների անկախ մոնիթորինգի և մեթանի հինգ առանձնահատուկ խոշոր շելֆերի աղբյուրները հայտնաբերելու համար: Արբանյակին հաջողվել է նման արտանետման շելֆերից մեկը կապել Սան Խոակին հովտում գտնվող միակ անասնաբուծական ֆերմայի հետ, որը Կալիֆորնիայի Բեյքերսֆիլդ քաղաքից 10 կմ հարավ-արևելք է տեղակայված: Այդ մասին գրում է New Scientist-ը։
Այն, որ խոշոր եղջերավոր անասուններն արտաթորանքի և գազերի միջոցով զգալի ազդեցություն են ունենում Երկրի կլիմայի փոփոխության մեջ և նպաստում գլոբալ տաքացմանը, բնապահպաններին վաղուց էր հայտնի, բայց այժմ այս երևույթի ուսումնասիրությունը հասել է բոլորովին նոր մակարդակի: Նախկինում գիտնականները մեթանի արտանետումները դիտարկում էին միայն գետնից և ինքնաթիռներից, իսկ այժմ նրանք առաջին անգամ այդ արտանետումները տեսել են տիեզերքից:
GHGSat Inc.-ի տվյալների համաձայն, որը տիրապետում է արբանյակներին բարձր զգայունության սարքերով, փետրվարի 2-ին Բեյքերսֆիլդի մոտ գտնվող սեկտորում մեթանի արտանետումները տատանվել են ժամում 443 կգ-ից մինչև 668 կգ: Եթե արտանետումների այս մակարդակը շարունակվի մեկ տարի, ապա ֆերմայում գտնվող խոշոր եղջերավոր անասունները կարտանետեն ընդհանուր առմամբ 5116 տոննա գազ, ինչը բավարար է 15402 տուն սնուցելու համար: Այդ մասին ասում է Մոնրեալի ընկերության հայտարարության մեջ: Ըստ GHGSat-ի թոփ մենեջեր Բրոդի Ուայթի, ի տարբերություն օդի աղտոտման այլ աղբյուրների, խոշոր եղջերավոր անասունների առանձնահատուկ խնդիրն այն է, որ այդ արտանետումներն ավելի շատ են ցրվում և հեշտությամբ տեղափոխվում քամու կողմից, ինչը դժվարացնում է դրանց հետևելը ցամաքային ուսումնասիրության գործիքներով:
ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունների համաձայն՝ մեթանը որպես գլոբալ տաքացմանը նպաստող գործիք մթնոլորտում մնալու առաջին երկու տասնամյակում ավելի քան 84 անգամ ավելի վնասակար է, քան ածխաթթու գազը, հետևաբար, գլոբալ տաքացման տեմպերը դանդաղեցնելու համար մինչև 2030 թվականը մեթանի արտանետումները պետք է կրճատվեն մեկ երրորդով։
Հարակից հրապարակումներ`
- Կակտուսները վտանգված են գլոբալ տաքացման պատճառով
- Գլոբալ տաքացման պատճառով քաղաքները ջրի տակ կանցնեն
- Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել գարեջրի դեֆիցիտի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան