Հարձակման փորձ է արվել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարանի վրա
«Երեկ տեղի է ունեցել այն, ինչը, ցավոք սրտի, մենք բոլորս կանխատեսում էինք: Օրեր առաջ Ազատության հրապարակում ես հենց Անժելա Թովասյանին տված հարցազրույցում ասացի, որ Նիկոլ Փաշինյանի վերջին գործիքը մնացել է հաշվեհարդարները»,-«Հայելի» մամուլի ակումբի այսօրվա ասուլիսը վարելիս ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
Զոհրաբյանի խոսքով՝ նախորդ օրը, երեկոյան 11:00-ին անհայտ անձինք, ներկայանալով ԱԱԾ աշխատակիցներ, զանգել են իր տան դամաֆոնին և փորձել մուտք գործել Անժելա Թովմասյանի բնակարան:
ԱԺ նախկին պատգամավորը հայտնեց, որ քաղաքական գործիչներով օգտագործել են իրենց կապերը և պարզել, որ ԱԱԾ-ն այդ միջադեպի հետ կապ չունի:
«Մեզ մնում է անել վատթարագույն հետևություն: Երկու օր առաջ իր էջում մոլի նիկոլական մի քաղաքացի իրենց համակիրներին բացատրել էր, թե ինչպես պետք է հաշվեհարդար տեսնել Նիկոլի դեմ խոսացողների հետ»,-ասաց Զոհրաբյանը և կարդաց այդ քաղաքացու գրառումը, որով նա հորդորում էր ընդդիմադիրներին հանդիպելուց նրանց գցել ոտքի տակ, մեքենաները վարել ճանապարհ փակող ցուցարարների վրա և ինքնակազմակերպվել՝ 4-5 հոգանոց խմբերով:
«Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը պատմեց, որ նախորդ օրը 23:00-ին իր տան դամաֆոնին զանգ է հնչել և մուտքի մոտ կանգանծներն ասել են, որ ԱԱԾ-ից են՝ պահանջելով բացել դուռը:
Թովմասյանն ասել է, որ ուշ ժամին չի պատրաստվում բացել դուռը և անմիջապես զանգահարել է ԱԺ իրավաբան պատգամավորներին և եղբորը՝ Հրայր Թովմասյանին: Արա Վարդևանյանը և Անդրանիկ Թևանյանը 10-15 րոպեից հասել են իր տուն և տևական ժամանակ սպասելուց և միջադեպը քննարկելուց հետո գնացել են՝ անհրաժեշտության դեպքում առավոտ վերադառնալու պայմանով:
Անժելա Թովմասյանը հայտարարեց, որ դիմում է իրավապահ մարմիններին իր այդ հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:
Նա խնդրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունից արձագանքեն, ուսումնասիրեն շենքի մուտքի մոտ եղած տեսախցիկները, եթե այցելուները ԱԱԾ-ից չեն, ապա հետաքննություն անեն և բացահայտեն մեղավորներն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան