«Հրապարակ». Կառավարության կայքը ողողված է Արայիկ Հարությունյանի մասին լուրերով ու լուսանկարներով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության պաշտոնական կայքից տպավորություն է ստեղծվում, թե երկրի թիվ 1 պաշտոնյան Արայիկ Հարությունյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, կամ էլ՝ կառավարությունում նա միակ աշխատող պաշտոնյան է. ամբողջ կայքը ողողված է Արայիկ Հարությունյանի մասին լուրերով ու լուսանկարներով։
Երեկ, օրինակ, նրա գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նիստը, քննարկվել է երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Իսկ 2 օր առաջ «Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին», նախորդ օրը՝ «վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին», և այսպես շարունակ։
Արայիկ Հարությունյանի վարքը քննարկման առարկա է դարձել նույնիսկ ՔՊ-ում։ Այս առիթով կատակում են, թե, հավանաբար, կայքի ադմինին միայն Հարությունյանը «դոստուպ» ունի և անձամբ է զբաղվում իր փիառով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները