«Հրապարակ». Իշխանական որոշ շրջանակներ տագնապած են ընդդիմության այս պայքարից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական որոշ շրջանակներ տագնապած են այս պայքարից։ Կարծում են, որ այն կարող է նաև իրենց համար տհաճ զարգացումների հանգեցնել։ Ոմանք դավադրություն են տեսնում և կարծում են, որ ընդդիմությունն առանց դրսի աջակցության նման պայքար չէր սկսի։
Բայց կա նաև իշխանական ցինիկների մի խումբ, որը զբաղված է ընդդիմությանը հեգնելով, ծաղրելով, նրանց պայքարը համարում է «կապիկություն» և հումորներ է անում։
Օրինակ, ասում են․ «Չբռնե՞նք նորից արտահերթ ընտրություններ անենք, նորից մի 60 տոկոս ձայն տանենք՝ սրանք իմանան։ Մի հատ էլ ցույց տանք, որ ժողովուրդն իրենց չի պաշտպանում ու համաձայն է մեր բոլոր արածներին, նաև թուրքի հետ բարեկամանալուն»։
Իրենց հավաքների ժամանակ իշխանականների այս խումբը ծաղրում է ընդդիմադիր գործիչների ասած խոսքերը, շարժումները, ելույթները, կիրառած հնարքները։ Ասում են․ «Թող բերեն մեզ մեծ փողեր տան, իրենց համար տեխնոլոգիաներ մտածենք, սովորեցնենք պայքարելու ձևերը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։