Ուկրաինայում ձերբակալվել է բելառուսական երկաթուղու 51 ցիստերն
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի(ՀՊԲ) աշխատակիցները ձերբակալել են Բելառուսին պատկանող 51 երկաթուղային ցիստերն: Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին շաբաթ օրը հայտնել է ՀՊԲ -ն։
«Կիևի ՀՊԲ-ի տարածքային տնօրինության քննիչները որոշում են կայացրել ձերբակալել Բելառուսի Հանրապետությանը պատկանող 51 երկաթուղային վագոն, որոնք հատել են Ուկրաինայի հետ սահմանը փետրվարի 23-ին»,-ասվում է գործակալության Telegram ալիքում։
Հետաքննությունների պետական բյուրոյի տվյալներով՝ ցիստերներում եղել է Բելառուսում և Ռուսաստանում արտադրված 3000 տոննա դիզվառելիք։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայում Ադրբեջանի դեսպանի դեմ Ուկրաինայում գործ է հարուցվել
- Ուկրաինայի զինուժերը գնդակոծել են ՌԴ-ի Բրյանսկի շրջանի սահմանային անցակետը
- Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը Լվովից վերադարձել է Կիև
- Արևմուտքը քննարկում է Ուկրաինային նոր զենքեր տրամադրելու հարցը
- Ուկրաինան ԱՄՆ-ից ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրում
- Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են ՀՀ դպրոցներ