Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով. Լավրով
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային պատերազմով, այդ մասին խոսում են արևմտյան երկրները:«ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինձ հարցրեցին, թե հնարավո՞ր է միջուկային պատերազմ, արդյո՞ք միջուկային պատերազմ սկսելու ռիսկերը մեծացել են, և Ռուսաստանը ենթադրո՞ւմ է, որ դա կարող է տեղի ունենալ: Ես պատասխանեցի, որ մեր համագործակցության հենց սկզբից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկեցինք վերահաստատել 1997 թվականի Ռեյգան-Գորբաչովյան թեզը, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և հետևաբար այն երբեք չպետք է սանձազերծվի»,-ասել է Լավրովը Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ հենց Ռուսաստանն է բազմիցս նախաձեռնել միջուկային բոլոր երկրների անունից հայտարարություններ ընդունել, որոնք հաստատում են միջուկային զենքի հետ կապված պարտավորությունները։ Եվ չնայած Թրամփի վարչակազմը հրաժարվել է ընդունել նման հայտարարություն, այն ընդունվել է Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջին հանդիպման արդյունքներով:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է անվանել
- ԱՄՆ-ն փորձում է վստահեցնել, որ Իրանի հետ շփումները միջուկային վտանգը մեղմելու նպատակ ունեն
- Հարցում. Ամերիկացիների 90%-ն ունի մտավախություն, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները