Ռուսլան Բաղդասարյան. Այս իշխանությունները մեզ կանգնեցրել են ապրելու և մեռնելու երկընտրանքի առաջ
Դավթաշեն վաչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական գործիչ Ռուսլան Բաղդասարյանը գրում է.
«Հարգելի հայրենակիցներ, այս իշխանությունները մեզ կանգնեցրել են ապրելու և մեռնելու երկընտրանքի առաջ:
Հավատացե՛ք, սա չափազանցություն չէ․ մեռնելն այսօր իարատեսական է առավել, քան երբևէ: 4 տարի շարունակ բազմաթիվ հրապարակումներ և ապացույցներ ներկայացվեցին, որ սրանք վարում են պրոթուրքական քաղաքականություն:
Թմրեցնելով մեր ժողովրդի զգոնությունը՝ ասելով, թե թուրքի հետ պետք է հաշտվենք, առևտուր անենք, մեզ ուզում են դարձնել թուրքի վասալ, ստրուկ, ճորտ:
Սրանց ասած խաղաղությունը կեղծիք է, նորից խաբում են մեզ: Խաղաղության անվան տակ մեր պետությունը հանձնում են թուրքին: Հրահրեցին 44-օրյա պատերազմը, որպեսզի վախեցնեն և մենք վախի ազդեցությամբ գնանք իրենց նախընտրած թուրքական «խաղաղության» ճանապարհով: Այդ ճանապարհը մեզ տանում է ոչնչացման, որպես ազգ՝ վերացման, լավագույն դեպքում՝ մեր երկրից փախուստի դեպի այլ ապահով երկրներ: Կդառնանք աստանդական ինչպես 1915-ի ցեղասպանությունից հետո մեր հազարավոր նախնիները:
Իրական խաղաղությունը կլինի սրանց իշխանությունից հեռացնելուց հետո:
Ես ուզում եմ ապրել մեր երկրում, ուզում եմ լինել անվտանգ պետության քաղաքացի, ուզում եմ գլուխս բարձր կոչվել հայ: Ուզում եմ, որպեսզի երեխաներս ապրեն և արարեն մեր հայրենիքում:
Սիրելի հայրենակիցներ, պահն օրհասական է, անհրաժեշտ է օր առաջ քշել այս՝ թուրքական շահի սպասարկուներին: Խնդրում եմ անհատապես և հավաքականորեն ոտքի կանգնել՝ հանու՛ն մեր պետության, հանուն Հայաստանի և Արցախի:
Խնդրում եմ նաև քաղաքական գործիչներին «սիրելու-չսիրելու», «ընդունելու-չընդունելու», «հավատալ-չհավատալու» բոլոր պատճառաբանությունները թողնել մի կողմ, որովհետև այս պայքարը պետք է իրականացնենք ինքներս՝ մեր երեխաների՝ գլուխը բարձր ապրելու համար: Եթե որևէ մեկը չի ցանկանում ինձ հետ դուրս գալ պայքարի, թող ինքն իր հարևանի կամ մեկ այլ ընկերոջ հետ դուրս գա:
Սա մեր գոյությա՛ն, որպես հայ լինելիությա՛ն պայքար է: Հավատում եմ մեր ազգի ինքնակազմակերպմանը, հավատում եմ, որ այս օրերն էլ կկարողանանք հաղթահարել:
Ուզում ե՞նք խաղաղություն, ուրեմն պետք է ունենանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները