Վարդան Բալյան. Խաղաղ հանգրվան հասնելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից նավ կառուցել, որի ղեկին կլինի իրական նավարար
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը, արձագանքելով քաղաքացու օրվա առթիվ Փաշինյանի ուղերձին, գրում է.
«Փոթորկված օվկիանոսում մեր պետությունն ու ժողովուրդը հայտնվել են խարխուլ մակույկով, ոչ թե նավով։
Ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ հերթական կենաց֊բաժակաճառ է, իրականության հետ առերեսումից խուսափելու անհաջող փորձ։
Խաղաղ հանգրվան հասնելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից նավ կառուցել, որի ղեկին կլինի իրական նավարար, այլ ոչ թամադա։ Ու այդ նավը պետք է կառուցի Քաղաքացին»։
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես նշել էր.
«Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Հիմա առավել քան երբևէ համոզված եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով և փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի»։