Արցախից եկած զոհված զինծառայողների հարազատներս՝ պահանջում ենք կալանավորել Նիկոլին ու հանձնել մեզ. Զոհված զինծառայողի հայր
Զոհված զինծառայողների ծնողներն Ազատության հրապարակից երթ են անցկացրել դեպի կառավարություն և Գլխավոր դատախազություն։ Այսօր ներկա էին նաև Արցախի Հանրապետությունից զոհված զիծառայողների հարազատներ։
«Կապիտան Սերգեյ Մուրադյանի հայրն եմ։ Գլխավոր դատախազ՝ մենք Արցախից եկած զոհված զինծառայողների հարազատներս, պահանջում ենք կալանավորել Նիկոլին ու հանձնել մեզ»,-հայտարարեց զոհված զինծառայողի հայր Ռոմա Մուրադյանը։
Այնուհետև բոլոր ներկաները իրենց ձեռքներին ունեցած զոհված որդու, եղբոր, հոր նկարները պարզեցին վեր։
«Նայիր այս տղաների նկարներին, Արթուր Դավթյան։ Երկու օր է մնացել որոշում կայացնելուն՝ Նիկոլին ձերբակալո՞ւմ ես, թե՞ ոչ։ Լավ նայի, լավ նայեք այս նկարներին, ցանկացած այս նկարի տեղում կարող էր լիներ ձեր, ձեր եղբայրների, տղաների նկարները։
Ո՞ւր եք, թասիբ չունե՞ք։
Նայիր Արթուր Դավթյան, ամեն գիշեր թող այս տղաները գան քո երազում»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Պատերազմի ժամանակ զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը խոսքն ուղղելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց, որ որ երկնքից իրեն հսկում է 4000-ից ավելի հերոս տղաներ, որ ինքը կայացնի այն որոշումը, որը մասամբ կայացվել է։
«Մենք ունենալով հերոս տղերք, աշխարհին այլ կերպ ենք նայում։ Այս ամեն ինչը մենք անում ենք, որովհետև հայելու մեջ չենք կարողանում մեզ նայել, ամաչում ենք, որ նոյեմբերի 9-ից հետո երկիրը ղեկավարում է մեկը, ով այս ամեն ինչի գերագույն գլխավոր հեղինակն է, բազմիցս ընդունել է իր մեղքն ու մեղավորությունը, բայց շարունակում է այնտեղ նստած մնալ։
Մենք պահանջում ենք, բայց պահանջում ենք բոլորի համար, ոչ թե մեզ»,- ասաց Գ.Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչն ասաց՝ գլխավոր դատախազը շատ փոքր է, ո՞վ է էդ տրյապկեն, որ ինձ բանավոր ցուցում տա.Զոհվածի ծնող
- Մայիսի 1-ից անցնում ենք համընդհանուր անհնազանդության բողոքի ակցիաների. Սաղաթելյան
- Զոհված զինծառայողների ծնողների հորդորով Միսակ Ավետիսյանը դադարեցրեց հացադուլը
- Հերի՛ք է , ձեր կոմֆորտ զոնայից դուրս եկեք. պատերազմում զոհված զինվորի մայր
- Մխիթար Գալեյանի հայր. Լավ, ամեն զոհված հինգ բարեկամ, երեք ընկեր չունի՞, որ գան մեր կողքը կանգնեն, պայքարենք
- Զոհվածի հարազատ. Ես մտածում եմ՝ Փաշինյանը կարող է փախնել Հայաստանից
- Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մորը սպառնացած աղջիկները հայտնաբերվել են
- Ոչ մի գործ էլ չի արվում. Զոհված զինծառայողների հարազատները՝ գլխավոր դատախազին
- Զոհված զինծառայողների հարազատները կառավարության մոտով անցնելիս վանկարկեցին՝ «մարդասպան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան