
Ապրիլին ռուսներն առավել շատ նախընտրել են հանգստանալ Հայաստանում
OneTwoTrip ճամփորդությունների պլանավորման ծառայությունն ամփոփել է, թե ապրիլ ամսվա ընթացքում որտեղ են առավել շատ հյուրանողներ ամրագրել իր հաճախորդները։
«Գազետա.ռու»-ն գրում է, առաջին հորիզոնականներում Ռուսաստանի քաղաքաներն են. առաջատարը Մոսկվան է, նրան 11 տոկոսով հետևում է Սոչին, 10 տոկոսով՝ Սանկտ Պետերբուրգը։
Ինչ վերաբերում է երկրից դուրս ուղղություններին, ապա ռուսներն առավել շատ նախընտրել են Հայաստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը։ Ի դեպ Հայաստան նախընտրողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է՝ հասնելով 40 տոկոսի, Տաջիկստան նախընտրողների թիվն է ավելացել։
Պահանջված ուղղություններից է նաև Թուրքիան 12 տոկոս ցուցանիշով, Բելառուսը, Ղազախստանը, ԱՄԷ-ն 52 տոկոս ցուցանիշով, Ադրբեջանը, Ուզբեկստանը 20 տոկոս ցուցանիշով ու Վրաստանը։