Երբ անհրաժեշտ է իրական թշնամու դեմ ճնշումներ գործադրել, բերինքսիվայր պառկած խաղաղություն են մուրում. Առուշ Առուշանյան
«Ազգը կանգնել է և հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը հրաժարական կտա»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Նրա խոսքով, ժողովուրդը միանշանակ կհասնի Փաշինյանին հեռացնելուն։
«Այս կառավարությունը միայն կարողանում են մեր ժողովրդի նկատմամբ ճնշումներ գործադրել։ Երբ որ իրական թշնամու դեմ անհրաժեշտ է ճնշումներ գործադրել, բերինքսիվայր պառկած խաղաղություն են մուրում, չեն պայքարում։ Պայքարելու իմունիտետ չունեն, բայց մեր ժողովրդի հանդեպ թուրը կտրում է ու կարողանում են ինչ-որ քայլեր անել։ Մեր ուժային պետական ապարատներն էլ պետք է չենթարկվենու գործողությունների գնան, այլ կանգնեն հայ ազգի կողքին, լուծենք մեր խնդիները»,- ասաց Գորիսի համայնքապետը։
Ա. Առուշանյանի խոսքով, խաղաղության օրակարգ գոյություն չունի, չի էլ կարող ունենալ։
«Համաշխարհային քաղաքակրթության մեջ էլ չի եղել նման դեպք ու չի կարող լինել։ Ո՞նց կարող ենք թշնամու հետ բարեկամություն անել, խաղաղություն լինի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Պատերազմը կանխելու, խաղաղության համար պետք է զինել բանակը
- Խոստացեք՝ մեր տղաներին գիտակցված սպանության ուղարկածը պետք է պատասխան տա. Գեղամ Նազարյան
- Նիկոլ, իրավիճակին չես տիրապետում. Իշխան Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Ընդհատում ենք հանրահավաքը, տեղադրում ենք վրաններ ու վառարաններ
- Գնացեք՝ հանուն փրկության. Արթուր Վանեցյանի կոչը՝ իշխանությանը
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան