
Միավորվենք, կազմակերպենք, այդժամ «ժողովուրդը» մեզանից բարձր կգոռա «Նիկոլ դավաճան». Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Պատմության մեջ մասշտաբային բոլոր փոփոխություններն իրագործել է փոքրամասնությունը:
Ժողովուրդը վերջում է միանում՝ փոքրամասնության հաղթանակը վայելելու ու այդ հաղթանակին տեր դառնալու համար:
Մեծ փոփոխության համար Հայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք:
Այդժամ «ժողովուրդը» մեզանից բարձր կգոռա «Նիկոլ դավաճան»:
Պետք է հաղթել, «ժողովուրդը» սպասում է մեր հաղթանակին, ուրիշ տարբերակ ուղղակի չունենք:
Աստված պահապան Հայ ազգին ու Հայկական պետությանը . . .»։