Իշխանական շրջանակներից ասեկոսներ են տարածվում, թե իբր հանրահավաքին ընդդիմությունը պլանավորում է բախումներ. բացարձակ սուտ է. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Խաղաղ հանրահավաք՝ հանուն մեր հայրենիքի այսօրվա և վաղվա
Սիրելի հայրենակիցներ
Երեկվանից սկսած՝ իշխանական շրջանակներից տարբեր եղանակներով ասեկոսներ են տարածվում, թե իբր այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ։
Սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։
Պաշտոնապես հայտարարում եմ.
Մենք այս խաղաղ ու համերաշխ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքների, մեր երեխաների, կանանց, ծնողների հետ միասին։ Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի։
Մեր պայքարը իրավապահների, ոստիկանների հետ չէ։ Մենք բացառում ենք որևէ թշնամանք ու անհարգալից վերաբերմունք՝ ոստիկանության և մյուս իրավապահների հանդեպ։
Մեր պայքարը քաղաքական իշխանության դեմ է:
Մեր պայքարը երկրում կայուն և խաղաղ միջավայր ձևավորելու համար է՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր ազգի, հանուն իրապես խաղաղ ու զարգացող տարածաշրջանի։
Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, մենք հաջողելու ենք…
Հաջողելու ենք, քանի որ հայրենիքի և սերունդների համար պայքարը սուրբ է:
Հաջողելու ենք՝ մեր միասնականությամբ, կամքով, հետևողականությամբ:
Հաջողելու ենք միասին…
Քիչ հետո՝ ժամը 13:00, այս թեմայով հանդես եմ գալու նաև տեսաուղերձով։
#Հայաստան_ոտքի
#Արցախ_ոտքի
#Հայ_ազգ_ոտքի»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն
- Վանեցյան. Թուրքիան չի ասում, որ առանց նախապայմանների պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները
- Արթուր Վանեցյան. Լավ ապրելու խոստում տված իշխանության օրոք թանկացել են գազը, հոսանքը, սնունդը, բարձրացել է միայն չինովնիկների աշխատավարձը
- Արթուր Վանեցյանը՝ իշխանություններին ու ուժային կառույցներին. Արդեն ուշ է
- Արթուր Վանեցյան. Սկսում ենք պայքարի վճռական փուլը, վաղը ժամը 15։30-ին Ազատության հրապարակում եղեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան