Խոստացեք՝ մեր տղաներին գիտակցված սպանության ուղարկածը պետք է պատասխան տա. Գեղամ Նազարյան
«Ես այստեղ այսօր որպես Աբգարի հայր եմ»,- Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց՝ այստեղ հավաքվածները պետք է խոստանան, որ այս իշխանությունների հեռանալուց հետո չեն մոռանալու արդարադատության մասին։
«Ես այստեղ եկել եմ ծնողների, հերոս տղաների անունից, ինձ իրավունք կտամ նաև ասել՝ երկնքում գտնվող մեր տղերքի անունից։ Երբ մեր երկրի թիվ մեկ աթոռը ազատվի էդ չարիքից, որով պատված է, խոստացեք, որ դրանից հետո ով էլ լինի վարչապետ, ովքեր լինեն նախարար, մենք հիշելու ենք, որ մեր տղերքը պահանջում են վրեժ, արդարություն և արդարադատություն։ Նա, ով մեր տղաներին գիտակցված ուղարկեց սպանության՝ պատասխան տա, որ այլևս այս սուրբ երկրում չհայտնվի մեկը, որն ասի՝ ես կարող էի փրկել բոլորի կյանքը, բայց որոշեցի, որ գնան զոհվեն։
Հիմա խոստացեք, որ այս արդարադատությունը լինելու է, թե չէ այսօր մեր այստեղ կանգնելը գրոշի արժեք չունի»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան