Սադրիչներ, զինված խմբեր, անկարգություններ փնտրեք Նիկոլի շրջապատում. Իշխան Սաղաթելյան
«Այս ընթացքում իշխանությունը հասկանալով և տեսնելով, որ մարդիկ, մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում են դիմել սադրանքների, ինֆորմացիոն տոռորի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, լուրեր են տարածում, թե իբր կան զինված խմբեր, տեղի են ունենալու անկարգություններ և նման միջոցներով փորձում են մարդկանց վախեցնել և զերծ պահել հանրահավաքին մասնակցելուց։
«Նիկոլի ու իշխանությունների այս պահվածքը շատ բնական է, հերթական սուտը, կեղծիքը, մարդկանց վախեցնելու և մոլորեցնելու գործողություն, որին առաջարկում եմ պարզապես բանի տեղ չդնել։ Մենք այդ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանքի, մեր երեխաների հետ, որովհետև սա համազգային, համաժողովրդական պայքար է։
Այո, մեր գործողությունները լինելու են շատ վճռական, մասշտաբային, բայց լինելու են բացառապես խաղաղ։ Հետևաբար սադրիչներ, զինված խմբեր, անկարգություններ փնտրեք Նիկոլի շրջապատում։
Կոչ եմ անում ուժայիններին չտրվել Նիկոլի ճնշումներին, ապօրինի հրահանգներին։
Մենք իրականացնելու են սահմանադրական մեր իրավունքը և կարճ ժամանակ հետո դուք կհասկանաք, որ այս ամեն ինչն այլևս անկասելի է, ժողովրդի պահանջը պետք է իրականություն դառնա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ բոլորիսն ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ժամը 16։00-ին կհանդիպեն Ֆրանսիայի հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Հային հայի դեմ չենք հանելու, պայքարում ենք անվտանգ երկիր, բարեկեցիկ հայրենիք ունենալու համար. Վանեցյան
- Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
- Իշխանական շրջանակներից ասեկոսներ են տարածվում, թե իբր հանրահավաքին ընդդիմությունը պլանավորում է բախումներ. բացարձակ սուտ է. Վանեցյան
- Երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում. Սաղաթելյանը՝ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին