Նիկոլ, իրավիճակին չես տիրապետում. Իշխան Սաղաթելյան
«Ասում են մեր ուժային կառույցներն անհարմար վիճակի մեջ են հայտնվել. Չգիտեն՝ Նիկոլին հանրահավաքին մասնակիցների իրական թիվ զեկուցել, թե ինչ-որ մի թիվ ասեն։ Նիկոլ, միացրու, նայի, հասկացի՝ ինչ է կատարվում։ Կարող եմ ասել, որ իրավիճակին չես տիրապետում, առաջիկա երկու օրը քո կաշվի վրա շատ ուղիղ կզգաս, որ ժողովուրդը ոտքի է կանգնել»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ արդեն արձանագրել են ու փաստել՝ Նիկոլը չունի մանդատ երկիրը զիջումների տանելու, հիմա պայմանավորվում են, որ առաջիկա օրերին պետք է ցույց տալ՝ այս մարդը չունի նաև իշխանություն։
Ի.Սաղաթելյանը դիմեց ՔՊ խմբակցության անդամներին. «Դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք, ձեզանից մեծամասնությունն իրականում կապ չունի կամ անմիջական առնչություն չունի այն բոլոր հանցանքների ու որոշումների հետ։ Ունեք պատմական շանս ձեր սխալն ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է ուղղվելու, գիտակցելու, լինելու ժողովրդի կողքին, հետագայում ուշ է լինելու։ Հասկացեք, գիտակցեք և առաջիկա 1-2 օրվա ընթացքում որոշում կայացրեք»։
Դիմեց ուժային կառույցներին՝ հանուն իրենց ուսադիրների, Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի անվտանգության և մեր երկրի վաղվա օրվա ու ապագայի, գործեն օրենքի ու իրենց լիազորությունների սահմաններում, «չկատարել այդ խելագարի հրահանգներն ու ապօրինի որոշումները»։
«Մեր պայքարը բացառապես խաղաղ միջոցներով է, բայց միաժամանակ ասում ենք՝ լինելու ենք վճռական ու գնալու ենք մինչև վերջ։ Այս ժողովուրդը հանուն արդաության, հանուն ծնողերի, զավակների, հանուն Հայաստանի վաղվա ապագայի է, այս մարդիկ դուրս են եկել փողոց և ժողովրդային լայն ճնշման տակ, օրերի ընթացքում ձեզ հեռացնելու է։
Հեռացումը շատ հանգիստ, պարզ ու արագ է լինելու, կախված է մեր քաղաքացիներից ու մեզ բոլորիցս։ Եթե առաջիկա օրերին մեր թիվն ավելացնենք, կարճ ժամանակ անց մենք ձեզ խոստանում ենք՝ միասնաբար ուղարկել գրողի ծոցը, կապիտուլյանտին ենթարկել կապիտուլյացիայի։
Այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդին է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունենում Շուշան Պետրոսյանը
- Մենք վերջ ենք տալու պառակտմանը, սևերի ու սպիտակների բաժանմանը. Արամ Վարդևանյան
- Չկա այլևս ստի իշխանությունը, մարդիկ ելնում են ոտքի. Գեղամ Մանուկյան
- Իշխան Սաղաթելյան. Ընդհատում ենք հանրահավաքը, տեղադրում ենք վրաններ ու վառարաններ
- Գնացեք՝ հանուն փրկության. Արթուր Վանեցյանի կոչը՝ իշխանությանը
- Ֆրանսիայի հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը
- Մամիջանյան. Տուն գնալ չկա
- Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու համար. Ասպրամ Կրպեյան
- Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի և հաղթանակը մերն է լինելու. Աննա Գրիգորյան
- Արթուր Խաչատրյան. Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակը լեցուն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան