Մամիջանյան. Տուն գնալ չկա
«Այսօր՝ մայիսի մեկին մեկնարկում է համապետական շաբաթօրյակը։ Մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից»,-Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀԿ-ական գործիչ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր գործիչն ասաց՝ հաճախ են իրենց հարցնում, ե՞րբ են նպատակին հասնելու, ապա ավելացրեց, հրապարակում հավաքված են արժանապատիվ, հայրենասեր, հայ մարդիկ, որոնք ոչ մի խոչընդոտի առաջ չեն կանգնելու։
«Այս մարդիկ կարո՞ղ են նպատակին չհասնել»,-հարցրեց Մամիջանյանը, ինչին հրապարակում գտնվողներն արձագանքեցին՝ «ո՛չ»։
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց՝ արդեն հաղթել են. «Մի հատ նայեք, թե ինչքան ոստիկան են բերել։ Ֆրանսիայի հրապարակն ավելի լավ է պաշտպանվում, քան մեր երկրի սահմանները։ Ինքն իր կաշվի համար ավելի շատ է անհագստանում, քան թե մեր անվտանգության։ Տեսեք, թե ինչքան ոստիկան է բերել։ Մենք արդեն հաղթել ենք, քանի որ խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բացի սադրիչներից, մեր բոլոր քաղաքացիները մոտենում էին ու մեզ ոգևորում։ Մի դեպք պատմեմ, հերթական ակցիայի ժամանակ, հարսանիքի մեքենանաներ էին մնացել խցանման մեջ։ Հերիք չի մեզ ազդանշաններով ողջունում էին, հարսնքավորները մոտեցան, ասեցին՝ տո լավ եք արել, մենք կդիմանանք, մեր երեխաների ապագայի համար եք անում։ Ապրե՜ք»,-ասաց Մամիջանյանը։
Ելույթ ունեցողն ասաց, երբ այցելում են ոստիկանության բաժիններ՝ տեսակցելու բերման ենթարկվածներին, ոստիկանները մոտենում են ու ծածուկ հարցնում՝ պարոն Մամիջանյանին, սրան ե՞րբ եք հեռացնելու։
«Մի խոսքով, Նիկոլի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել։ Նիկոլ էլ չկա։ Նիկոլ չկա։ Նիկոլ չկա»,-ասաց նա։
Մամիջանյանն ասաց՝ հրապարակում գտնվող բոլոր քաղաքացիների աչքերի մեջ նույն հարցն է կարդում, «էսօ՞ր էլ ենք տուն գնալու», ապա պատասխանեց.
«Այ մարդ, ո՞նց տուն գնանք, մեր տունը Շուշին է ու Հադրութը։ Մենք էլ տուն գնալ չունենք»,-հայտարարեց Մամիջանյանը՝ նշելով, չի ուզում Շուշիի մասին երգեր երգել, այլ ուզում է Շուշիում երգի ու ապրի, չի ուզում իշխանությանը ԱԺ ամբիոնից բացատրի, որ Սյունիքը Հայաստանն է, չենք ուզում, որ մեր անունից որևէ մեկը թշնամու առաջ կզի։
«Նիկոլ, լսո՞ւմ ես, քեզ կզելու մանդատ ոչ ոք չի տվել։ Ժողովուրդ ջան, մեզ խաբել են։ Ասել են՝ լավ ենք ապրելու։ Տո ըսենց ապրելու լավը ո՞րն է։ Ուսուցիչ ջան, դու լա՞վ ես ապրում, թոշակառուներ ջան, տատիկներ-պապիկներ ջան, դուք լա՞վ եք ապրում»,-ասաց նա։
Մամիջանյանը հիշեցրեց, որ Փաշինյանը խոստացել էր պետական միջոցների վատնումները բացահայտել, մինչդեռ պաշտոնյաներն իրենց տներ են սարքել ու դարի հարսանիքներ արել։
«Ես ասում եմ, Հայաստանում լինելու է պետական միջոցների մի տեսակի վատնում։ Էդ քեզ ու քո խմբակին բերդում պահելն է»,-ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով իշխանական ԶԼՄ-ների տարածած այն հայտարարություններին, թե ավտոբուսներով արցախցիներ են բերել, Մամիջանյանը հակադարձեց, այդ հանրահավքին մենակ Փաշինյանն է ավտոբուսներով ոստիկան բերել։
«Այստեղ են արցախցի մեր եղբայրներն ու քույրերը, որոնք քո պատճառով տուն ու տեղ չունեն, տուն ու տեղ կորցրել են»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Անդրադառնալով այն մտավախությանը, թե ընդդիմության իշխանության գալու պարագայում պաերազմ է լինելու, Մամիջանյանը նշեց, պատերազմի խորհրդանիշ է գործող իշխանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը
- Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու համար. Ասպրամ Կրպեյան
- Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի և հաղթանակը մերն է լինելու. Աննա Գրիգորյան
- Արթուր Խաչատրյան. Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյանը կողմնակիցներով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան