Ֆրանսիայի հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուվիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր մասնակիցների շարքերում են վերջին պատերազմի ընթացքում իրենց զավակներին կորցրած հերոսածին մայրեր, հարազատներ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը։
«Ծնողներ, որդեկորույս մայրեր, մեր պարտքը, մեր պայքարը հենց դրա համար է, որ մեր հերոս տղերքը կռվել են իրենց հայրենիք համար, զոհվել են, որպեսզի այսօր ապրենք, պետություն ու հայրենիք ունենանք։ Մեր տղերքը հանուն ոչնչի չեն զոհվել։ Իրենք հերոսներ են, իրենք պայքարել են մեր համար, Հայաստանի ապագայի համար, մենք պարտավոր ենք վառ պահենք մեր հերոսների հիշատակը։
Փառք մեր նահատակներին, փառք մեր հերոսներին։
Մեն տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու համար. Ասպրամ Կրպեյան
- Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի և հաղթանակը մերն է լինելու. Աննա Գրիգորյան
- Արթուր Խաչատրյան. Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակը լեցուն է