Հայաստանի 4 կողմերից օրեր առաջ մեկնարկած քայլերթի մասնակիցներն արդեն Երևանում են
Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող քայլերթերի անդամներն արդեն մտնում են Երևան։
Նրանց դիմավորում են մայրաքաղաքի մուտքի մոտ ու ուղեկցում Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16։00-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաքը։
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գնահատմամբ՝ տպավորությունները սպասվածից ավելի դրական են։
«Այս օրերին քայլերթերի ընթացքում բազմաթիվ անհավատալի հանդիպումներ տեղի ունեցան տարբեր բնակավայրերում, մարդկանց հետ շփում, զրույց, անգամ վեճ։ Կային մարդիկ, որ 2018 թ-ին թողել են այգին, գնացել Երևան՝ հավատալով, որ լավ է լինելու, բայց հետո հասկացել են, որ խաբվել են։
Գյումրիից մայրը զավակի հետ եկավ, հասավ Էջմիածին, ասում է՝ կարո՞ղ եմ ձեր քայլերթին մասնակցել, որովհետև ասում է՝ ուզում եմ իմ տղան արժանապատիվ ապրի, ընտանիք կազմի ապահով երկրում։ Իր բառերով ասած՝ սրանց հետո հույս կապելը նշանակում է, որ ուղղակի հիմար ես ու խելագար»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սարդարապատից մայրաքաղաք է գալիս մեր պայքարի ընկերների չորրորդ խումբը․ Իշխան Սաղաթելյան
- «Սարդարապատից՝ հանուն Արցախի». Չորրորդ խումբը շարժվեց դեպի Երևան
- Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան
- «Տիգրանաշենը մնալու է հայկական». Երկրորդ խումբը շարժվեց
- Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան