Արթուր Վանեցյանը կողմնակիցներով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում հավաքված աջակիցներով, կողմնակիցներով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, ուր քիչ անց մեկնարկելու է հանրահավաք։
Նախքան երթը Արթուր Վանեցյանը հայտարարեց. «Նահատակված հերոսների առաջ խոնարհվելով՝ խոստանում ենք, որ իրենք իրենց ամենաթանկը իզուր չեն տվել ամենաթանկին, մենք պարտավոր ենք հիշել, պաշտպանել և պարտավոր ենք այդ բոլոր տղաների առջև, և մենք անպայման հասնելու ենք մեր նպատակին»։
Դիմելով քաղաքացիներին՝ նա ասաց, որ չեն հոգնելու, մի քանի օր՝ անձրև, ցուրտ լինի, որևէ բանից չեն վախենալու ու գնալու են առաջ։
«Ձեզ հետ ենք, պարոն Վանեցյան»,- արձագանքեց մի կին։
Արթուր Վանեցյանն ասաց, որ իրավապահները պարտավոր ենք ապահովել իրենց անվտանգությունը, եթե որևէ մեկի քթից արյուն եկավ, պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։
«Խնդրում եմ, հորդորում եմ՝ եթե կլինեն սադրիչներ, մարդիկ, ովքեր կփորձեն սադրել, ուժ կիրառել, հանեք ձեր շարքերից, դուրս շպրտեք, դրանք մեր կողմնակիցները չեն, ուղարկված մարդիկ ենք։ Մենք որևէ մեկին որևէ վնաս հասցնելու նպատակ չունենք»,- ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն իր աջակիցներով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ
- Սադրիչներ, զինված խմբեր, անկարգություններ փնտրեք Նիկոլի շրջապատում. Իշխան Սաղաթելյան
- Բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ. Ռոբերտ Քոչարյան
- Հային հայի դեմ չենք հանելու, պայքարում ենք անվտանգ երկիր, բարեկեցիկ հայրենիք ունենալու համար. Վանեցյան
- Իշխանական շրջանակներից ասեկոսներ են տարածվում, թե իբր հանրահավաքին ընդդիմությունը պլանավորում է բախումներ. բացարձակ սուտ է. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան