Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու համար. Ասպրամ Կրպեյան
«Մենք ապրիլի 25-ին մեկնարկեցինք հանուն հավերժական Հայաստանի քայլերթն Իջևանից: Հաղթահարելով ավելի քան 175 կիլոմետր՝ այսօր այստեղ ենք քաղաքամայր Երևանում, բոլորիդ հետ միասին»,-Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման կազմակերպած միասնական հանրահավաքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայաստանի հերոս Թաթուլ Կրպեյանի դուստը՝ Ասպրամ Կրպեյանը:
Նկատելով, որ իր համար պատիվ էր հայրենասեր իջևանցիների հետ կտրել անցնել գեղատեսիլ հայրենիքի 3 մարզերով աելի քան 175 կմ՝ պատգամավորը հայտարարեց, որ հասել են Երևան հայտարարելու, որ հայրենիք չունեն թուրքին տալու:
«Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու համար: Մենք ո՛չ ենք ասում ադրբեջանցուն, թուրքին և դե-ֆակտո թուրքահպատակ հայկական իշխանություններին և ասում ենք այո՛ հավերժական Հայաստանին… Ասում ենք ո՛չ հակահայաստանին, մահվան և անարժանապատիվ գահավիժման խորհրդանիշին: Պարտության խորհրդանիշ կոլլաբորացիոնիստներին մնացել են հաշված օրեր, քանզի չկա Հայաստան առանց Արցախ և չկա Արցախ առանց Հայաստանի, հավերժական Հայաստան լինելու է»,-հայտարարեց Ասպրամ Կրպեյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյանը կողմնակիցներով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ
- ՀՀԿ-ն իր աջակիցներով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ
- «Հրապարակ». Վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը տեղի կունենա Մայիսի 1-ին. նոր լիդերներ էլ են ասպարեզ դուրս գալու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին