Մենք վերջ ենք տալու պառակտմանը, սևերի ու սպիտակների բաժանմանը. Արամ Վարդևանյան
«Այսօրվա հանրահավաքը խաղաղության համար է, մենք նոր պատերազմ, նոր զոհեր չենք ուզում, դուրս ենք եկել պայքարի հանուն խաղաղոթյան, բայց իրական խաղաղության»,-հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն պատերազմ, մահեր և յուրաքանչյուրին պահում է ամենօրյա այդ իրականության մեջ:
Նա հայտարարեց, որ ժողովրդի օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը՝ որպեսզի լինի իրական խաղաղություն:
Արամ Վարդևանյանի խոսքով՝ պատմության մեջ չկա մի դեպք, երբ ծանր պարտությունից հետո պարտվողից ինչ ուզեն՝ տա և խաղաղություն լինի:
«Դրանից հետո լինում է էն, որ տալիս ես՝ էլի են ուզում, էլի, մինչև դու վերանաս: Սա է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը: Նրա տրամաբանությունը կզած մուրացողի քաղաքականությունն է, որին մենք ասում ենք ոչ»,-ասաց Վարդևանյանը
Նա հայտարարեց, որ 4 տարվա արածից բացի իշխանություններն ուրացել են նաև հերոսներին, հայ ժողովրդի սխրանքները, Հայաստանը, Արցախը և ժողովուդն այսօր ունի մեկ օրակարգ՝ Արցախ և Հայաստան, որտեղ դավաճանները տեղ չունեն:
«Մենք վերջ ենք տալու պառակտմանը, սևերի ու սպիտակների բաժանմանը, լինելու ենք միասնական, հզոր ու ուժեղ և կերտելու ենք իրական ժողովրդավարությունը, արժեքները, հայ մարդու արժեքները»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Նկատելով, որ հայ ժողովուդը հերոսների և տաղանդների ազգ է՝ Արամ Վարդևանյանը հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս կարող է նման ազգը կզած լինի և արձանագրեց, որ այն միայն Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, ոչ թե հայ մարդու և ժողովրդի:
«30 տարվա մեջ եղել են մեծ, փոքր, միջին սխալներ, լկտի չինովնիկներ էլ են եղել, վատ դատավորներ էլ են եղել, որոնց մեծ մասը մինչև այսօր էլ կա, բայց մի բանը հստակ է՝ վատ բարքերը և երևութները, որոնք որ եղել են նախկինում և որոնք կան նաև հիմա, որ կարելի է մի անձից միլիարդների գնումներ անել, որ ակրելի է պետական բյուջեից միջոցները մեքենաների վրա վատնել, այդ ամենը չի լինելու: Դրան վերադարձ չի լինելու»,-հայտարարեց Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել են վրաններ
- Չկա այլևս ստի իշխանությունը, մարդիկ ելնում են ոտքի. Գեղամ Մանուկյան
- Իշխան Սաղաթելյան. Ընդհատում ենք հանրահավաքը, տեղադրում ենք վրաններ ու վառարաններ
- Գնացեք՝ հանուն փրկության. Արթուր Վանեցյանի կոչը՝ իշխանությանը
- Մամիջանյան. Տուն գնալ չկա