Արթուր Խաչատրյան. Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ
Բաշ Ապարանից՝ զորավար Դրաստամատ Կանայանի շիրիմի մոտից դեպի Երևան երթի առաջնորդ, դաշնակցական գործիչ Արթուր Խաչատրյանն այս օրերին անցել է տասնյակ կիլոմետրեր, խոսել ու հանդիպել քաղաքացիների հետ։
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը չի վայելում ժողովրդի վստահությունը, կորցրել է ժողովրդի հարգանքը։
«Մեր երթը սկսկեցինք այն տեղից, որտեղ Դրոն կանխեց թուրքերի մուտքը Հայաստան, հերոս Դրոն չթողեց, որ թուրքը մտնի Հայաստան։ Դրոն մեզ Հայաստան թողեց, որ թույլ չտանք, թուրքը մտնի այս երկիրը։ Մենք այցելեցինք 44-օրյա պատերազմում զոհված տղաների շիրիմին, գլուխ խոնարհեցինք, երդվեցինք, որ թույլ չենք տա, իրենց արյունը ջուր դառնա»,-ասաց Խաչատրյանն իր խոսքում։
Դաշնակցական գործիչն ասաց, անցած չորս տարիների ընթացքում այս իշխանությունը Հայաստանին բերել է զոհեր, կորուստներ։
«Դու երեք տարի առաջ այստեղ հաց էիր կիսում քաղաքացու հետ Քաղաքացու տոնին։ Ինչո՞ւ երեկ չիջար, որովհետև գիտես, որ դու այլևս քաղաքացի չունես։ Գնա՛, հեռացի՛ր, գնա՛, որ կարողանանք մեր մեջքն ուղղել, գնա՛, որ հետ բերենք մեր կորուստները, գնա՛, որ կարողանանք մեր հայրենիքը շենացնել, գնա՛, որ կարողանանք Արցախը ամրացնել։ Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ, բայց դրա համար դու պիտի հեռանաս։ Գնա՛, գնա՛, գնա՛։ Հեռացիր՛ այստեղից»,-հեռակա դիմելով Փաշինյանին՝ հայտարարեց Խաչատրյանը։
Նրա կարճ ելույթին հետևեցին երկարատև ծափահարություններ, «Նիկոլ դավաճան», առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներ։
Հարակից հրապարակումներ`
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակը լեցուն է
- Արթուր Վանեցյանը կողմնակիցներով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ
- Հային հայի դեմ չենք հանելու, պայքարում ենք անվտանգ երկիր, բարեկեցիկ հայրենիք ունենալու համար. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան