Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին, բայց թե ո՞ր ժամին և ինչպես հետո կտեսնենք. Արմեն Աշոտյան
«Վախից մարդկանց մոտ կամ փորկապություն է լինում կամ փորլուծություն: Ես որպես բժիշ Նիկոլին դեղատոմս եմ գրել՝ Իմոդիում է խմում, օրը երկու անգամ ու հանգիստ նստում է, պետք չէ գարշահոտություն գցել մեր երկում, առանց այն է իրենից այդ հոտն է գալիս»,-Ֆրանսիայի հրապարակում լրագրողին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով եթե ոստիկանությունը սադրանքների մասին տեղեկություն ունի, ապա պարտավոր է գնան բռնեն նրանց:
«Սադրանք անողի մերը…ՀՀԿ-ն, մյուս քաղաքական ուժերն այստեղ հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ սադրանքների մեջ շահագրգռված չեն: Հակառակ դեպքում ընտանիքով չէի գա, կնոջս ու երեխայիս հետ չէի գա, հայրս չէր գա»,-ասաց Աշոտյանը:
Հայտարարելով, որ սադրանքն իշխանություններին է պետք՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Բոլոր այն մարդիկ, ովքեր սադրանք կանեն, նիկոլականների կողմից ուղարկված սադրիչներ են, բոլոր նրանք, ովքեր այսօր կփորձեն ուժ կիրառել նիկոլական սադրիչներ են: Ընդդիմության, հանրահավաքը կազմակերպողների մեջ չկա մեկ մարդ, որը շահագրգռված լինի սադրանքների մեջ: Այն Նիկոլի պրոֆեսիոնալ մասնագիտությունն է, նա սադրանքների մեջ գրոսմայստեր է: Այսօր հանրահավաքում եթե որևէ մեկի մազը գլխից ընկավ, նույնիսկ՝ իմ եզակի մնացած մազերից, Նիկոլը պատասխան է տալու»:
«Նախագահ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ երրորդ նախագահ, որպես ՀՀԿ ղեկավար, որպես Հայաստանի քաղաքացի այս մեկնարկած պայքարի հիմնասյուներից մեկն է եղել, կա ու կմնա»,- հայտարարեց Արմեն Աշորյանը և նկատեց որ դեռ 2018 թվականից են այս պայքարը սկսել:
Նրա խոսքով՝ պայքարը ժողովրդական է, ոչ թե միայն ընդդիմությանը , և կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին, բայց թե ո՞ր ժամին և ինչպես՝ հետո կտեսնեն:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը կողմնակիցներով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ
- ՀՀԿ-ն իր աջակիցներով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ
- Բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ. Ռոբերտ Քոչարյան
- «Դիմադրության» շարժումը իրազեկման երթ է իրականացնում Գյումրիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան