Ռեժիմը խուճապի մեջ է. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խրհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Ինչպես կասեր դասականը՝ ռեժիմը խուճապի մեջ է։
նիկոլ_մահաբերը ոտքի է հանել իր անձնական պատգամավորական ամբողջ շարքը, որոնք հիստերիա են բարձրացրել այսօր սպասվող համահայկակամ հանրահավաքին մեր մեծ հայրենիքի արցախյան հատվածի բնակչության մասնակցության համար:
Բա ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում համահայկական հանրահավաքը: Նշանակում է, որ դրան անմիջական կամ անուղղակի մասնակցություն կունենա ցանկացած հայ մարդ:
Հիմա դուք Արցախը հանձնել եք թուրքին, արցախցուն թողնում եք անտեր ու անտուն և զարմանո՞ւմ եք, որ արցախցին մասնակցելու է մեծ հանրահավաքին:
Մասնակցելու են նաև սփյուռքից հարյուրավոր մեր հայրենակիցներ: Գիտե՞ք ինչի են գալիս մասնակցելու: Պարզ պատճառով, նրանք հայ են:
Իսկ իշխանությանն ու ադրբեջանցիներին մենք չենք էլ սպասում մեր համահայկակամ հանրահավաքին:
Եվ ուրեմն, այսօր, ժամը 15:30-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում և բոլորով միանում Ֆրանսիայի հրապարակում սպասվող համահայկական հավաքին:
ՄԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ, ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՋՈՂԵԼՈՒ՛ ԵՆՔ»։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
- Իշխանական շրջանակներից ասեկոսներ են տարածվում, թե իբր հանրահավաքին ընդդիմությունը պլանավորում է բախումներ. բացարձակ սուտ է. Վանեցյան