Չկա այլևս ստի իշխանությունը, մարդիկ ելնում են ոտքի. Գեղամ Մանուկյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացքող համազգային հանրահավաքին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ելույթ ունեցավ Սարդարապատից բերված Արցախի դրոշը ձեռքին։
«Սա Արցախի այն դրոշն է, որ ճանապարհ ելավ Սարդարապատից, իսկ ճանապարհին մեր հարյուրավոր քաղաքացիներ վանկարկում էին՝ «Արցախ, Արցախ»։ Սարդարապատի հերոսամարտում ամենահերոսներն ու քաջերը Դանիել Բեկ-Փիրումյաններն էին, ամենահերոսականը Ղարաբաղի մահապարտ գունդն էր։ Հիմա հերթը մերն է՝ հանուն Արցախի, հանուն Արցախի հայկականության, Արցախի պետականության»,- ասաց նա։
Այս խոսքերից հետո բեմահարթակ բարձրացավ փոքրիկ մի տղա։ Գեղամ Մանուկյանն ասաց, որ նա սովորում է Գյումրիի Չարենցի անվան դպրոցում, իր մայրիկի հետ միացել է իրենց Վաղարշապատում ու միասին քայլելով հասել են Երևան։
Նա տղային հարցրեց, թե ինչի է իրենց միացել և քայլում, փոքրիկ Արմենը պատասխանեց. «Ուզում եմ քայլել իմ Հայաստանի ու Արցախի, իմ հայրենիքի համար, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում»։
Գեղամ Մանուկյանն ասաց, որ վերջն օրերին անցել են Սարդարապատով, գյուղերով, որտեղ մեջքները կռացած կանայք, տղամարդիկ աշխատում էին և շնորհավորեց բոլոր աշխատավորների տոնը՝ անկախ նրանից, որ այսօր զորակցում են իրենց, թե ոչ։ «Շնորհավորում եմ նաև նրանց, որոնք ճանապարհին ասում էին՝մեզ հետ համաձայն չեն, այս իշխանությունների հետ են»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Նա նկատեց, որ Արմավիրում, որտեղ ծնվել և ապրել է, որտեղ վերջին ընտրություններին ներկայիս իշխանություններն ահռելի ձայներ են հավաքել, վախով է քայլել, բայց այս ընթացքում հասկացել է՝ չկա այլևս ստի իշխանությունը, մարդիկ ելնում են ոտքի։
Այս խոսքերից հետո Գեղամ Մանուկյանը սկսեց վանկարկել՝ «Տեր ենք մեր հայրենիքին և տիրոջ իրավունքով ասում ենք՝ առանց թուրքի Հայաստան»։ Գեղամ Մանուկյանին միացան նաև Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Մենք վերջ ենք տալու պառակտմանը, սևերի ու սպիտակների բաժանմանը. Արամ Վարդևանյան
- Իշխան Սաղաթելյան. Ընդհատում ենք հանրահավաքը, տեղադրում ենք վրաններ ու վառարաններ
- Գնացեք՝ հանուն փրկության. Արթուր Վանեցյանի կոչը՝ իշխանությանը
- Ֆրանսիայի հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը
- Մամիջանյան. Տուն գնալ չկա
- Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու համար. Ասպրամ Կրպեյան
- Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի և հաղթանակը մերն է լինելու. Աննա Գրիգորյան
- Արթուր Խաչատրյան. Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան