Իշխան Սաղաթելյան. Ընդհատում ենք հանրահավաքը, տեղադրում ենք վրաններ ու վառարաններ
«Հանրահավաքը դադար ենք տալիս, տեղադրում ենք վրաններ, վառարաններ։ Սա մեր օջախն է։ Պայմաններ ենք ստեղծում։ Ժամը 18։45-ին կշարունակենք հանրահավաքը»,-հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, այն քաղաքացիները, որ չեն կարողանա գիշերը մնալ հրապարակում, առավոտյան ժամը 8։15 թող լինեն Ֆրանսիայի հրապարակում։
«Այսօրվա միջոցառումը չի ավարտվել, շարունակում ենք, 18։45-ին շարունակում ենք»,-ասաց նա։
Նշենք, որ այս պահին բազմաթիվ ոստիկաններ են բերվել Ֆրանսիայի հրապարակ։ Քաղաքացիները բռունցքները վեր պահած վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան», «ամոթ»։
Հարակից հրապարակումներ`
- Գնացեք՝ հանուն փրկության. Արթուր Վանեցյանի կոչը՝ իշխանությանը
- Մամիջանյան. Տուն գնալ չկա
- Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու համար. Ասպրամ Կրպեյան
- Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի և հաղթանակը մերն է լինելու. Աննա Գրիգորյան
- Արթուր Խաչատրյան. Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան