Երկու խմբակցությունների պատգամավորները ողջ կազմով ամբողջ գիշեր լինելու են այս հրապարակում. Սաղաթելյան
«Այստեղ ենք, միասին մինչև վերջ։ Առանց Նիկոլ Հայաստան։ Պայքարը շարունակվում է»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ մնում են հրապարակում, թեև վրանների քանակը բոլորին չի բավարարի, բայց ընթացքում կփորձեն լուծել այդ հարցը։
«Երկու խմբակցությունների պատգամավորները ողջ կազմով գիշերելու են հրապարկում։ Իրենց հետ են լինելու բազմաթիվ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ, մեր քաղաքացիները»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ այժմ հրապարակում են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ իրենց խմբակցությունների ղեկավարներով։
Ի.Սաղաթելյանն ասաց, որ այն քաղաքացիները, ովքեր գիշերելու են տանը, վաղը 08։15 լինել հրապարակում, միանան իրենց բողոքի գործողություններին, շրջափակեն տարբեր շենքեր կամ փողոցներ ու պարալիզացնեն Կենտրոն համայնքը։
«Ամեն քաղաքացի կարող է ձևակերպել իր բողոքի ձայնը՝ փակելով իր բակի, փողոցի ճանապարհը։ Պետք է ցույց տանք այս սրիկային, որ այլևս իշխանություն չունի»,- նշեց ընդդիմադիր գործիչը՝ ասելով, որ բացի Երևանից, այլ քաղաքներում նույնպես լինելու են անհնազանդության ակցիաներ։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Պատերազմը կանխելու, խաղաղության համար պետք է զինել բանակը
- Խոստացեք՝ մեր տղաներին գիտակցված սպանության ուղարկածը պետք է պատասխան տա. Գեղամ Նազարյան
- Ֆրանսիայի հրապարակն այսօր
- Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել են վրաններ
- Նիկոլ, իրավիճակին չես տիրապետում. Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունենում Շուշան Պետրոսյանը
- Մենք վերջ ենք տալու պառակտմանը, սևերի ու սպիտակների բաժանմանը. Արամ Վարդևանյան
- Չկա այլևս ստի իշխանությունը, մարդիկ ելնում են ոտքի. Գեղամ Մանուկյան
- Իշխան Սաղաթելյան. Ընդհատում ենք հանրահավաքը, տեղադրում ենք վրաններ ու վառարաններ
- Գնացեք՝ հանուն փրկության. Արթուր Վանեցյանի կոչը՝ իշխանությանը
- Ֆրանսիայի հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը
- Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի և հաղթանակը մերն է լինելու. Աննա Գրիգորյան
- Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակը լեցուն է