Քաղաքական 21:00 01/05/2022 Հայաստան

Իշխանությունը ոստիկանական զորքերն է ավելացնում, Ֆրանսիայի հրապարակի շուրջը պաշտպանություն կազմակերպում՝ թողնելով առաջին գիծը. Սեյրան Օհանյան

«Մենք պայքարում ենք հանուն Հայաստանի, Արցախի ապագայի, մեր ինքնիշխանության, մեր ազատության, անկախության»,-«Դիմադրության» շարժման հանրահավաքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ մեր ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ չի եղել երբևեիցե մի ժամանակահատված, որ հայ ժողովուրդը չպայքարի իր ազատության համար և հայ ժողովրդի դեմ թշնամաբար տրամադրված պետությունները միշտ էլ փորձել են հայկական բարձրավանդակում հայ ժողովրդին ճնշել: 

«Այդ պայքարի վերջին մասը եղել է Արցախում, երբ Հայաստանն ու Արցախը միասին սկսեցին արցախյան շարժումը, հայ մտավորականը և կամավորականը ոտքի կանգնեցին: Մտավորականն առաջինը ոտքի կագնեց՝ հասկանալով մեր ամբողջ պատմության առանձնահատկությունները: Ակնհայտ է չէ՞, որ երբ Արցախն ու Հայաստանը միասին էին, նրանք անվտանգության մի կուռ համակարգ էին, տնետսության, ենթակառույցների, ճանապարհների, էներգետիկ ռեսուրսների  օգտագործման և զարգացման կուռ համակարգ էին» նկատեց Սեյրան Օհանյանը և հավելեց, որ միասնական ավելի դյուրին էր պայքարն առաջ տանելը:

Նա հայտնեց, որ մինչև 44 օրյա պատերազմը փորձել է վերլուծել Հայաստանի աշխարհագրական դիրքը, որպեզի պարզի մեր ծանրության կենտրոնը և պարզել է, որ այն Մարտունի քաղաքն է, բայց քանի որ Արցախը շրջափակման մեջ է, ապա այդ ծանրության կենտրոնը մայրաքաղաք Երևանն է՝ յուրաքանչյուր մարզ, համայնք, գյուղ բնակավայր:

«Եթե մենք մտածում ենք մեր ապագայի մասին, ապա յուրաքանչյուր սիրտ պետք է լինեի մեր պայքարի կենտրոնը: Ամեն մեկս մեր սրտի կամոք, մեր խղճի թելադրանքի ներքո պետք է մտածենք, թե հայ ժողովուրդը պե՞տք է անկախ լինի, թե՞ ծնկի իջած ենթարկիվեն բոլոր պայմաններին, որ այսօր թելադրում են ՀՀ իշխանություններին, իսկ վերջիններս իրենց անգրագետ կառավարմամբ Հայաստանին տանում են դեպի ծնկի իջեցում թուքի դեմ, որի հետ հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Այսօ պայքարի հիմքը պետք է լինի միասնությունը, այդ պատճառով էլ այսօրվա պայքարը սկսել ենք Տիգրանաշենից, Տաուշի մարզի սահմանից, այն պատմամշակութային վայրերից, որտեղ մեր միասնականության արդյունքնում հաղթանակներ ենք կերտել: Այն Բաշ-Ապարանն է, Սարդարապատը, Ղարաքիլիսան և այդ ճակատամարտերի առանձնահատկութունը նրանում է, որ բոլորը՝ ծեր ու մանուկ, կին ու աղջիկ ոտքի են կանգնել և պաշտպանել մեր ինքնությունը»:

Նկատելով, որ չի եղել մի դար, որ հայ ժողովուդը չլինի պայքարի մեջ՝ գեներալը հայտնեց, որ բոլոր ժամանակներում հերոսների կյանքի գնով ենք հասել այս օրվան:
Նա մեջբերեց Արամ մանուկյանի և Նժդեհի խոսքերը .«Եկել է ժամանակը, որ հայ մայրը գնահատելով իր պաշտոնի վեհությունը՝ պետք է զոհաբերի իր զավակներին, եթե այն չլինի, ապա կորցված է մեր ժողովրդի ապագան», «Հայրենիքս ես եմ, սիրտս, մայրենիս և այն տարածքները ուր կհասցնեմ իմ զենքի փառքը»:

Շեշտելով, որ պայքարն է փրկությունը՝ օհանյանն ասաց. «Այս իշխանություններն ասում են, որ մեր հարևանները ուժեղ են և դրան դիմանալու համար մենք պետք է ենթարկվենք նրանց: Այդպես չէ, թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել մենք պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»:

Վերլուծելով 44-օրյա պատերազմը և նրան նախորդած գործընթացները՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, հնարավոր էր բանակցել, խելացի բանակցային քաղաքականությամբ այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ: Իշխանությունը միտումնավոր, կամ անգրագիտությամբ, կարևոր չէ իմ համար, հայրենիքիս՝ ՀՀ-ի և Արցախի ճակատագրի հետ են խաղացել:

Բանախոսն անդրադարձավ իշխանությունների հայտարարությանը, ըստ որի՝ պատերազմի ժամանակ հնարավոր չէր պայքարել:

«Իհարկե ձեր անկազմակերպվածության, պետությունը ռազմական ռելսերի վրա չդնելու պայմաններում, երկիրը չհամախմբելու, սև ու սպիտակի բաժանելու, մեծ խառնաշփոթի պայմաններում իհարկե անհնարին էր պայքարել»,-ասաց գեներալը և պնդեց, որ հնարավոր էր Հադրութի, Շուշիի լեռնաանտառային պայմաններում կանգնեցնել թշնամուն և նույնիսկ հաղթանակ տանել, բայց մատը մատին չխփեցին, նաև՝ պետական կառույցները, դատախազությունը ոչ մի քայլ չեն արել պատերազմի դաշտում և թիկունքում խառնաշփոթը կանգնեցնելու համար:

«280 կիլոմտեր սահմանային հատվածում 260-ում զորամասի հրամանատարները, նրանց զինվորները հերոսաբար կռվել և զոհվել են: Գլխավոր հարվածի ուղղությամբ՝ Հադրութում, Ջրականում էլ կռվել ու զոհվել են, բայց նրանք մեղավոր չեն եղել, որ այդ ուղղությամբ է հակառակորդը կուտակել ամենամեծ ուժերը»,-ասաց նա::

Հայտարարելով, որ Արցախում կռվող ոչ հրամանատարը ոչ զինվորը մեղավոր չէ որ հարավային ուղղությամբ մխրճում է եղել՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Պետք է ասել մալադեց բոլոր հրամանատարներին և զինվորներին, բայց ոչ մակլադեց այս երկրի իշխանություններին, որոնք կանգնելով թիկունքի թատերաբեմերում, ուժ չեն կիրատել այդ մխրճոմը, ճեղքվածքը փակելու համար, իս ես ասում եմ, որ հնարվոր էր այն անել, հնարավոր էր ՀՀ սահմաններն ամրապնդել: Ոչ մեկը չէր պահանջել այն: Հրաման պետք է տրվեր սահմաններն ամրացնել և հրամանի դեպքում 1-2 օրում այն կարվեր, բայց չի եղել նման հրաման:

Այս պայմաններում խոսում են, թմբկահարում են, երգում են բանակի բարեփոխումների մասին: 1.5 տարի է անցել, բայց այդ բարեփոխումներն այն տեմպերով չեն իրականացվում, իսկ բանակն այն կառույցն է, որն ամենաարագը պետք է վերականգնի իր ողնաշարը, մարտունակությունը»:

Նա հայտարարեց, որ անընդունելի է կուրորեն գնալ և մտնել խաղաղության խաբկանքի մեջ:

«Սուտ են ասում, թե իբր եթե մենք այստեղ հավաքվենք՝ Ադրբեջանը կհարձակվի, եթե նույնիսկ հարձակվի, ապա այն պետության ղեկավարության, այսօրվա բանակի խնդիրեն է: Ընդհակառակը, եթե մենք այսօր այստեղ չպայքարենք մեր ինքնության համար, թշնամին կասի սրանք ժողովո՞ւրդ են, թե ոչ, այ մարդ, սրանք ուզում են չոքա՞ծ մնան թուրքի առաջ:

Հավատացած եղեք, որ հնարավոր է և՛ բանակը, և՛ տնտեսությունը  վերականգնել արագ տեմպերով և բանակցային գործընթացում ունենալ հաջողություններ: Որովհետև բանակցային գործընթացը միջազգային երաշխիքներ է ձևավորում խաղաղության համար:

Պետք է երկրի անվտանգությունն ուժեղացնել և սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել, իսկ իրենք նախընտրել են պարգևավճարները, ոստիկանական զորքերն ավելացումը և Ֆրանսիայի հրապարակի շուրջը պաշտպանություն կազմակերպել, քան առաջին գծում, ինչն անընդունելի է»:

Սերյրան Օհանյանը դիմեց հայ մտավորականներին, ուսանողներին, երիտասարդությանը, որ ոտքի կանգնեն և նետվեն պայքարի հորձանուտը, որն իշխանություններին սում է՝ մի կողմ քաշվեք, քանի որ այս ժողվորդին տանում եք ծնկի իջեցմանը:

«Եթե ուսուցիչը չի պարգևատրվում, ի՞նչ իրաունք ունի ԿԳՄՍ նախարարը պարգևատրվի: Այս իրավիճակում, եթե ՊՆ չի ուղղել իր մերջքը, չեմ կարծում, որ որևէ այլ նախարարություն կարող է բավարար գնահատական ստանալ: Ուսուցչին հարցնում եմ՝ պարգևավճար ստացե՞լ ես, ասում է՝ ինձ ձեռք եք առնում, պարոն Օհանյան, ես ընդդիմադիր եմ, ինձ ո՞վ պարգևավճար կտա: Սա նույնն է, որ ընտանիքի հայրը իր չարաճճի զավակին չկերակրի»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}