Սերժ Սարգսյան. Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է։ Նրան կդիմավորեցին ծափահարություններով, «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։
Լրագրողի հարցին՝ այս անգամ շարժումը կհաջողի՞, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Կասկած չունենաք»:
Ըստ Սերժ Սարգսյանի, այս անգամ կհաջողի կանխել զիջումները Արցախի հարցում:
Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է Երևանի ու Զանգեզուրի մասին, ավելի շատ խոսում է ՀՀ երկրորդ ու երրորդ նախագաներից, քան՝ Նիկոլ Փաշինյանին է արձագանքում, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա արդեն իրենց պրոբլեն է, ոչ թե մեր»:
ՀՀ երրորդ նախագահը չգիտի, թե Նիկոլ Փաշինյանն ում նկատի ունի, երբ ասում է, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. «Ի՞նձ եք հարցնում, իրենց հարցրեք, թե ում նկատի ունի, ով է միջազգային հանրությունը: Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի։ Ուշադրություն մի դարձրեք այդպիսի ասածների վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին, բայց թե ո՞ր ժամին և ինչպես հետո կտեսնենք. Արմեն Աշոտյան
- Բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ. Ռոբերտ Քոչարյան