Վարդան Բալյանը՝ իշխանությանը. Ու չփորձեք մեր հայրենիքում մեզ սպառնալ ռուս, ղազախ, բելառուս և այլ ազգության զինվորով
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Իշխանապաշտ շրջանակաների վայնասունը, Արցախից հազարավոր մարդկանց Երևան գնալու, Արցախից զենք տեղափոխելու մասին այլանդակ շահարկումները, Ադրբեջանին պատերազմի անթաքույց հրավերների միջոցով հայ մարդուն ահաբեկելը, պետական հարկադրական ապարատին օրենքից դուրս դաշտ մղելու գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայրենադվություն։
Առավել ստորություն է հայ ժողովրդին իր հայրենիքում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերով սպառնալը, այդպիսին կարող է լինել միայն հայ տականքը։ Քաղաքացիական պատերազմ սադրող ուժերը պարտավոր են սթափվել, իսկ իշխանությունը պետք է հասկանա, որ նման զարգացումների ամբողջ պատասխանատվությունը կրելու է ինքը և շուտափույթ ու կոշտ միջոցներով զսպի իր աջակիցների կողմից ատելության խոսքի տարածումը։ Հատուկ շեշտում ենք, որ իշխանությունն այս պահին միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չէ, այլ նաև նրա խորհրդարանական ընդդիմադիր ուժերը։
Ու չփորձեք մեր հայրենիքում մեզ սպառնալ ռուս, ղազախ, բելառուս և այլ ազգության զինվորով, ներում չի լինելու այդ դեպքում որևէ մեկին, ով իր վատ երազում անգամ նման տեսիլք ունենա»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին